Ս.թ. հունվարի 21-23-ը Օքսֆորդի համալսարանի արևելագիտության բաժնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» կենտրոնի օժանդակությամբ իրականացավ «Արևմտահայերենը 21-րդ դարում» եռօրյա համաժողովը: Համաժողովին մասնակցեցին արևմտահայերենի պահպանման և լեզվի խնդիրներով մտահոգ գրողներ, գրական, կրթական, հասարակական գործիչներ, նշանավոր համալսարանների հայագիտական ամբիոնների դասախոսներ, հրատարակիչներ և արևմտահայերեն մամուլի ներկայացուցիչներ:
2010 թ. փետրվարին ժամանակակից հայերենի երկու ճյուղերից մեկը՝ արևմտահայերենը, ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի վտանգված լեզուների ցանկում՝ ստանալով «հաստատապես վտանգված» կարգավիճակը:
Համաժողովին քննարկեցին արևմտահայերենը ավելի լայն ծրագրերով պահպանելու, ժամանակակից կապի միջոցներ օգտագործելու և Սփյուռքի նոր սերնդի մեջ արևմտահայերեն տարածելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Համաժողովի համակազմակերպիչ, Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինկիրյանը նշեց, որ սա առաջին անգամն է, երբ Եվրոպայի նշանավոր ու հնագույն համալսարաններից մեկում կազմակերպվել է արևմտահայերենին նվիրված համաժողով, որի ընթացքում բոլոր զեկույցներն ու քննարկումները կատարվել են արևմտահայերենով:
Ըստ կազմակերպիչների արևմտահայերենի պահպանմանը նվիրված համաժողովները շարունակական պետք է լինեն:
Աղբյուրը՝ Ասպարեզ թերթ
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am