Նորություններ
Տպել

 Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի նախկին սաների միության կազմակերպմամբ ս.թ. հոկտեմբերի 28-ին Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի «Ֆարաճյան» սրահում տեղի ունեցավ «Դանիել Վարուժան. Ցեղին հանճարը» վերնագրով դասախոսական երեկո:

Օրվա պատգամախոս հայր Անտոն Ծ. վրդ. Ադամյանը մանրամասն անդրադարձավ բանաստեղծի կյանքի և ստեղծագործությունների քննությանը՝ Դ. Վարուժանին որակելով որպես հայկական և համահայկական արժէք ունեցող բանաստեղծ:

Երեկոյի ընթացքում հնչեցին բանաստեղծի լավագույն գործերը՝ «Հացին երգը», «Ցեղին սիրտը», «Սարսուռներ» եւ «Հեթանոս Երգեր»:

 

 

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am