Նորություններ
Տպել

 

 

 Այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը:

Խորհրդաժողովում, որը կտևի մինչև օգոստոսի 8-ը,  քննարկվելու են 2012 թվականի 5-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  միջոցառումների համակարգման, ինչպես նաև Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը:

Խորհրդաժողովը գումարվել է բաց հրավերի տարբերակով. մասնակցում են  ինչպեսՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյան, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյան հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով գործող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների, թեմական և ուսումնական խորհուրդների և համայնքային կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, այնպես էլ մասնագետներ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Խորհրդաժողովին մասնակցում է նաև ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ԵՊՀ-ի հեռավար ծրագիրը:

Խորհրդաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Երևանում՝ Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում: Ըստ ծրագրի՝ այսօր նախատեսվում է մասնակիցների գրանցում, աշխատանքային նյութերի տրամադրում և աշխատանքային խորհրդակցություն:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am