Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2014 թ. ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: «Սփյուռք» ամառային դպրոցը Երևանի պետական համալսարանի հետ իրականացվում է 2012 թվականից, և տարեցտարի ընդլայնվում է ծրագրի մասնակից երկրների աշխարհագրությունը:
Ամառային դպրոցի մասնակիցները նախարար Հ. Հակոբյանից ստացան ծրագրի մասնակցության հավաստագրերը: Մասնակիցները մեծ ոգևորությամբ ներկայացրին իրենց տպավորությունները և երախտագիտության խոսքեր հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը նման արդյունավետ ծրագրի կազմակերպման և Հայրենիքում վերապատրաստվելու հնարավորության համար:
Միջոցառման ավարտին ծրագրի մասնակիցները հանդես եկան հայրենասիրական երգերի և պարերի կատարումներով: Ելույթ ունեցան նաև ամառային դպրոցի ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները և ԵՊՀ մշակույթի կենտրոնի անդամները:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am