Նորություններ
Տպել

 Հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ սկաուտական (Լիբանանում Հայ երիտասարդաց ընկերակցությունը պետության և ոչ հայ հասարակության կողմից ճանաչված է <<Անդրանիկ>> անունով) ճամբարը այս տարի ևս տեղի կունենա Հայաստանի Լոռու մարզի Լերմոնտով գյուղի մոտակայքում գտնվող ՀԲԸՄ-ի Անդրանիկ բանակավայրում: ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության Լիբանանի սկաուտական շարժման թվով 45 սկաուտներին միացել են  ՀԵԸ-ի Դամասկոսի,  Հալեպի և Քամիշլիի շրջաններից սկաուտները, որոնք ս.թ. հուլիս 9-ին Հայկական բարեգործական ընդհանուր  միության «Դեմիրճյան» կենտրոնից  ուղղվեցին դեպի օդանավակայան, որտեղից երեկոյան մեկնեցին՝ մասնակցելու ՀԲԸՄ Անդրանիկ սկաուտական 7-րդ ճամբարին, որը կտևի երկու շաբաթ:

Ժամանելով հայրենիք՝ սկաուտներին դիմավորեց ՀԵԸ-ի Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Գեորգ Սանթուրյանը: Ճամբարի շրջանակներում կիրականացվեն զանազան ծրագրեր, այցելություններ հայրենի երկրի տեսարժան վայրեր ու կենտրոններ:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am