Հունիսի 30-ին Լիբանանում տեղի ունեցավ «Ովասիս 2014» ամառային ծրագրի անձնակազմի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ներկայացվեց «Ովասիս»-ի ծրագիրը: Ծրագրի բացման հանդիսությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին Մեսրոպյան վարժարանի մանկապարտեզի բակում: Մեսրոպյան վարժարանի տնօրեն պրն. Գրեգուար Գալուստը մեծապես գնահատեց «Ովասիս»-ի գործունեությունը, որ 16-րդ տարին լինելով, շարունակում է իր երթը` նոր ծրագրերով և աշխատանքներով: Մեսրոպյան վարժարանի տնօրենը վստահեցրեց, որ «Ովասիս»-ականները ուրախ և բարձր տրամադրություններով պիտի հետևեն երկամսյա ծրագրին:
Բացման պաշտոնական արարողությունից հետո մասնակից աշակերտները իրենց պատասխանատուների ընկերակցությամբ մեկնեցին իրենց դասարանները, ուր սկսվեց «Ովասիս»-ի գործունեությունը:
Հայտնենք, որ «Ովասիս 2014» ամառային ծրագիրը ունի «Փոքր Մասիս» (3-7 տարեկան), «Մեծ մասիս» (8-13 տարեկան) եւ պատանիների (14-16 տարեկան) խմբեր, որոնք բաժանված են 9 դասարանների: Ծրագրին մասնակցում են 204 աշակերտ: Յուրաքանչյուր դասարան կրում է պատմական Հայաստանի շրջանների անուններ: Ծրագիրը իր ավարտին կհասնի 2014-ի օգոստոսի 23-ին:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am