Լույս է տեսել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանի հեղինակած <<Հայաստանի պատմության ատլաս>>-ի 3-րդ հատորը: Ատլասն ընդգրկում է 1918թ.-ից մինչև մեր օրերն ընկած ժամանակները, Հայաստանի 3-րդ հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քարտեզները: Հեղինակի խոսքով ատլասը կարող է օգտագործվել և ուսումնական, և գիտական նպատակներով: Ատլասի քարտեզների կազմողական և ձևավորման աշխատանքները՝ Վարդան Մխիթարյանի, գրախոսներն են՝ ակադեմիկոս Վ. Բ. Բարխուդարյանը, պրոֆեսոր-դոկտոր Պ. Մ. Մուրադյանը: Աշխատանքի նախորդ երկու հատորներն ընդգրկում են հնագույն ժամանակներից միչև 1918թ-ն ընկած ժամանակահատվածը, որոնք կարող եք դիտել այստեղ: Շուտով 3-րդ հատորը ևս հասանելի կլինի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի համացանցային ռեսուրսներում:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am