<<ԶԱՐԹՈՆՔ>> ՕՐԱԹԵՐԹ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)
<<Զարթոնք>>՝ ազգային-քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ: ՌԱԿ պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1937-ից (որոշ ընդհատումներով): Հիմնադիրներ՝ Միհրան Տամատյան և Հովսեփ Սեքսենյան: Արտոնատեր և առաջին պատասխանատու տնօրեն՝ Բարունակ Թովմասյան: 1995-ից պատասխանատու տնօրենն է Պարույր Աղպաշյանը: Խմբագիրներ՝ Վահան Թեքեյան, Լեոն Թյությունճյան, Երվանդ Քեշիշյան, Հովհաննես Պողոսյան, Հակոբ Դավիթյան, Միքայել Նաթանյան, Գրիգոր Պեքերեճյան, Համբարձում Գումրույան, Գերսամ Ահարոնյան, Հակոբ Ավետիքյան, Պարույր Աղպաշյան (1990-ից): Պարզաբանում է ՌԱԿ ծրագիրն ու տեսակետները: Լուսաբանում է Լիբանանի, Հայաստանի և միջազգային քաղաքական, տնտեսական ու մշակութային անցուդարձը: Լայն տեղ է հատկացնում հայ գաղութների ազգային կյանքին, անդրադառնում ազգապահպանման, եկեղեցական, երիտասարդական հարցերին, ջատագովում հայրենադարձությունը, օժանդակում Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը: Ունի կանանց, մանկապատանեկան, մարզական ու գրական բաժիններ: Նոր տարվա և կուսակցական հոբելյանների առիթով լույս է ընծայում բացառիկ համարներ: Ունեցել է <<Զարթոնք սփոր>> (1955-57, 1959, խմբագիր՝ Վարուժան Պետիկյան) և արաբերեն <<ալ-Յաքզա>> (1957-58) հավելվածները (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 322:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am