Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՎԱՐԺԱՐԱՆ

   Այս վարժարանը իննամյա երկսեռ միջնակարգ վարժարան է: Ունի նաև մանկապարտեզի բաժին: Հիմնվել է 1951-ին՝ ՌԱԿ <<Պայքար>> ակումբի և Թեքեյան մշակութային միության ջանքերով: Ներկայումս Թեքեյան մշակութային միության սեփականությունն է: Առաջին շրջանում իբրև նախակրթարան գործել է Բուրջ Համուդի շրջանի Սանջակ թաղամասում իրարից հեռու գտնվող վարձված հինգ տարբեր շենքերում:

     1965-ին օժտվել է սեփական նոր շենքով: 1951-77-ին տվել է 1132 շրջանավարտ: 1973-74-ին ունեցել է 885 աշակերտ: Քաղաքացիական պատերազմի և նրան հաջորդող տարիներին աշակերտության թիվը նվազել է: 1991-ին ունեցել է նաև միջնակարգ բաժին: 2002-ին աշակերտության թիվը 188 էր: Դպրոցին կից գործում են <<Արմենական արիական շարժման>> սկաուտները: Տնօրենն է Ազատուհի Գայսերլյանը (1998-ից) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները): 

 
Սանջյան Ա.
 
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 304-305:
 


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am