ՈԻՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԿԵՂԵՑԻՆ
Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմը կազմավորվել է 1983-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը Մոնտեվիդեոյի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցին է: 1938-1982-ին ուրուգվահայ համայնքը Արգենտինայի, Բրազիլիայի և Չիլիի հայ համայնքների հետ ընդգրկված էր Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը Բուենոս Այրես): Աոաջին հայրապետական պատվիրակն էր Գարեգին արք. Խաչատուրյանը (1938-51, 1951—61-ին Կ. Պոլսի հայոց պատրիարք): 1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունր բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի) թեմերի: 1984-ին Ոտուգվահայոց թեմի աոաջին առաջնորդ է նշանակվել Հակոբ ծ. վրդ. (1990- ից եպիսկոպոս) Գըլընճյանը, որը պաշտոնավորում է մինչև օրս:
Համայնքում ներկայումս գործող միակ հայ առաքելական եկեղեցին 1964-ին համագաղութային հանգանակությամբ Մոնտեվիդեոյում կառուցված Ս. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցին է (օծվել է 1965-ին):
Մոնտեվիդեոյում գործում են նաև մեկ կաթոլիկ և երկու ավետարանական եկեղեցիներ:
Սարգսյան Ա.
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 614:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am