Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ուրուգվայի հայ համայնքի դպրոցը

 

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԸ

Ուրուգվահայ համայնքի աոաջին դպրոցը կազմակերպվել է դեռևս 1923-ին, երբ Մոնտեվիդեոյի Սերրո թաղամասում գնված տունը ծառայել է որպես եկեղեցի և դպրոց: Այնուհետև հիմնվել են Աբգարյան, Հայկազյան, Սահակյան, Ներսեսյան, Խրիմյան, ավելի ուշ՝ Մամիկոնյան, Մեսրոպյան, Հայկազյան վարժարանները: Ուրուգվայի հայկական դպրոցների մի մասը կարճատև կյանք է ունեցել: 1940-ական թթ. սկգբին գաղութում զործել է վեց հայկական դպրոց 430 աշակերտով: Հետագա տարիներին հայկական դպրոցների թիվը հետզհետե նվազել է: Ներկայումս (2003) զործում են միայն երկու ամենօրյա հայկական դպրոցներ Նուբարյան-Ալեք Մանուկյան և Ներսեսյան վարժարանները:

Ուռուգվահայ նոր սերունդն իր գերակշիռ մասով իսպանախոս է: Զգալի թիվ են կազմում օտար վարժարաններ հաճախող հայ երեխաները:

Նուբարյան-Ալեք Մանուկյան վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1971-ին, Մոնտեվիդեոյում ՀԲԸՄ հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և երկրորդական բաժին: Սովորում է շուրջ 300 աշակերտ (2000): Դասավանդում են հայոց լեզու և գրականություն, պատմություն:

Ներսեսյան վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1974-ին, Մոնտեվիդեոյում, զործում է Կենտրոնական վարչական խորհրդի հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ և նախակրթարան: Վարժարան են հաճախում 3 տարեկանից: Դասավանդում են հայոց լեզու և գրականություն, կրոն, պատմություն: Դպրոցում կազմակերպվում են հայ մշակույթին նվիրված միջոցառումներ, ներկայացումներ, սովորեցնում են ազզային երգեր: Ունի մոտ 30 աշակերտ (2000):

 

Սարգսյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 615: 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am