ՈՒՐՈԻԳՎԱՅ

 

Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն, պետություն Հարավային Ամերիկայում: Տարածքը՝ 176,2 հազար կմ2: Բնակչությունը 3,3 մլն (1998): Մայրաքաղաքը Մոնտեվիդեո (1,4 մլն): Հայերի թիվը շուրջ 15 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:


Հայերն Ուրուգվայում սկսել են հաստատվել XIX դարից: 1835-ին հիշվում է առաջին ներգաղթողը Խուան Ակուստին Աքսարյանը, իսկ 1850-ին երեք կալվածքների տեր Մարիա Պելինճյանը: Մոնտեվիդեո եկած աոաջին հայ տարագիրներից են վասպարականցի Մանուկ Ազարյանը (1890-ին), խարբերդցի Հովհաննես Մրջենիկյանը (1900-ին). մինչև 1900-ը Ուրուգվայ է գաղթել 15 հայ:

1912-ից սկսած երկրի մայրաքաղաք են եկել զգալի թվով մարաշցիներ քեսաբցիներ, այնթապցիներ, գեյթունցիներ, կեսարացիներ, յոզղաթցիներ: Ուրուգվայում հաստատված առաջին հայերն գբաղվել են առավելապես դերձակությամբ, կոշկակարությամբ և մանր առևտրով:

Ուրագվահայ գաղութն սկսել է կազմավորվել 1920-ական թթ., երբ Մեծ եղեռնից փրկված և Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների ստվար խմբեր հաստատվել են Ուրուգվայում: 1923-ին 35 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբը հիմնել է ուրուգվահայության առաջին ագգային կառույցը՝ Գաղութային միությունը: Ընտրվել է միության վարչության (5 հոգուց), որի կազմի մեջ մտել են նոր ձևավորվող համայնքի աչքի ընկնող գործիչներ Կարապետ Զատիկյանը (ատենապետ), Արամ Ղուկասյանը,  Հովհաննես Աթեչյանը, Ծերուն Գոլթուկյանը, Երվանդ Քարամանյանը: Նույն թվականին Մոնտեվիդեոյի Սերրո կոչվող թաղամասում հայերը դնել են մի տուն, որը ծառայել է որպես եկեղեցի և դպրոց: Այդ ժամանակաշրջանում տեղի հայության թիվը կագմել է մոտ 3 հազար: Գաղութն ավելի է ստվարացել 1926-ին, երբ սկսվել է հայ գաղթականների երկրորդ ստվար հոսքը Ուրուգվայ: Գաղութային մարմինը Ուրուգվայի կառավարության որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է 1930-ի հուլիսի 9-ին Հայ գաղութային ընդհանուր միություն (Ունիոն Խեներալ Արմենիանա) անվանումով: 1931-ին, գաղութի մարդահամարի տվյալներով, Ուրուգվայում բնակվել է 4 հազար հայ:

1930-ական թթ. Մոնտեվիդեոյում հիմնվել են բագմաթիվ հայրենակցական, բարեսիրական և երիտասարդական կազմակերպություններ, գործունեություն են ծավալել հայ ագգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները: Բարելավվել է գաղութի տնտեսական վիճակը: 1940-ական թթ. սկզբին Ուրուգվայի մայրաքաղաքում բնակվել է շուրջ 1200 հայ ընտանիք (մոտ 6 հազար մարդ) գաղթած Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից:

Ներկայումս (2003) ուրագվահայության թիվը մոտ 15 հազար է: Կենտրոնացած են Մոնտեվիդեոյում: Սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում: Հայերի հիմնական մասը գբաղվում է մանր առևտրով և արհեստներով: Կան մի քանի խոշոր ձեռնարկատերեր (կոշիկի գործարանատերեր, մեծաքանակ առևտրով գբաղվողներ և այլն), որակյալ մասնագետներ (իրավաբաններ, բժիշկներ, հաշվապահներ, ճարտարագետներ են), պետական ծառայողներ (1960-ական թթ. երեթ հայեր եղել են Մոնտեվիդեոյի քաղաքային խորհրդի, երկուսը երկրի դատական իշխանության անդամ), ինչպես նաև մշակույթի գործիչներ:

Համայնքը ղեկավարում և պաշտոնապես ներկայացնում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կենտրոնական վարչական խորհուրդը: Գործում են մեկ առաքելական, մեկ կաթոլիկ և երկու ավետարանական եկեղեցիներ, երկու ամենօրյա վարժարան, հայ ագգային կուսակցությունների (ՀՀԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ) տեղական կազ-մակերպությունները իրենց միություններով ու ակումբներով, հայրենակցական, բարեգործական, մշակութային և երիտասարդական միություններ: Կան հայկական պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր և թատերախումբ: Եթեր է արձակվում հայկական երեք ռադիոժամ: Լույս է տեսնամ «Հայ ընտանիք» պարբերաթերթը:

Ուրագվահայությունն իր մասնակցությունն է ունեցել հայրենանվեր գործերին, դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, արձագանքելով Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի կոչին, կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծել է Հայաստանի օգնության ազգային հանձնախումբ: 1992-ին հիմնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի հանձնախումբը:

Գաղութում գործող մտավորականներից հիշատակելի են Հակոբ եպս. Գըրլընճյանը (աստվածաբանություն), Հարություն ծ. վրդ. Թեքեյանը (բառարանագրության), Դանիել Կարամանուկյանը և Ալբերտո Դիվրեջյանը (պատմություն), Հովհաննես Բոդուկյանը (գրականություն), Պետրոս Քյորօղլյանը (իրավագիտություն): Մարզական կյանքում աչքի են ընկնում Ուրուգվայիի շախմատի բազմակի չեմպիոն Մանվել Տինավորյանը և ծանրամարտիկ Խերման Թոզճյանը:

Ուրուգվայն աոաջին երկիրն է, որը 1965-ին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»: 1971-ին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է Արմենիա, իսկ 1972-ին ծովեզրյա մի պողոտա Ռամբլա-Արմենիա: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովեզրյա քաղաքում:

1987-ին Ուրուգվայի կաոավարաթյունը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկել է հատուկ փոստային դրոշմանիշ: Ակտիվ է նաև Ուրուգվայի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը: 

 

Սարգսյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 613-614: 

 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am