ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Բեյրութը սփյուռքի հրատարակչական կարևորագույն կենտրոններից է: Հայերեն գրքերի տպագրության գործում կարևոր ավանդ ունեն Լիբանանի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Համազգային մշակութային միության <<Վահե Սեթյան>>, Սիմոն Սիմոնյանի <<Սևան>>, <<Կարապետ Տոնիկյան և որդիք>>, <<էտվան>>, <<Ատլաս>>, <<Մշակ>>, <<Շիրակ>>, <<Թեքնոփրես մոդեռն>>, <<Ալթափրես>>, <<Սիփան>>, <<Ոսկեդար>> և այլ տպարաններ ու հրատարակչատներ: Հրատարակում են հայերեն պարբերականներ, գեղարվեստական, պատմաբանասիրական, կրոնական, հուշագրական, մանկապատանեկան գրականություն, դպրոցական դասագրքեր, բառարաններ, զրուցարաններ, օրացույցներ, երգարաններ:
Ակտիվ է նաև Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը, ինչպես նաև տպագրական գործուեությունը: Բեյրութում ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի պարբերականներ (տես՝ Լիբանանի հայ մամուլը): Լիբանանում մեծաթիվ են հայկական եկեղեցիները, դպրոցներն ու վարժարանները:
Սանջյան Ա.
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 317:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am