Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի տնտեսական բարելավումի հայկական հիմնադրամ

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ

   Տնտեսական բարելավումի հայկական հիմնադրամը (Armenian Fund for Economic Development, ԱՖԷՏ), հիմնվել է 1977-ին՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին Ազգային խորհրդի, Ջինիշյան հիշատակի ձեռնարկի, Լիբանանահայոց ազգային առաջնորդարանի, ԼՕԽ-ի, Շվեյցարացի հայասերների միության, <<Մեն-զա>> վարկի համագործակցականի, ՄԱՀԱԵՄ, ՀԲԸՄ, Հայ կաթոլիկ համայնքի, Հովարդ Կարագյոզյան հիմնարկի և մի շարք հայ անհատների կատարած ներդրումներով: Նյութական նպաստ է ստանում նաև մի շարք արտասահմանյան բարեսիրական կազմակերպություններից: Նպատակն է ցածր տոկոսով փոխատվությունների միջոցով օգնել հայերին` հաղթահարելու Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքները, օժանդակել հայ արհեստավորներին և առևտրականներին` հիմնելու և հետագայում ընդլայնելու իրենց սեփական մանր ձեռնարկությունները, ձեռք բերելու սեփական բնակարաններ ևն: ԱՖԷՏ-ի գործունեության առաջին 25 տարիների ընթացքում նրանից օգտվել են ավելի քան 15 հզ. Լիբանանահայեր (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը):

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 311-312:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am