Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի Սրբոց Հռիփսիմյանց վարժարան

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՍՐԲՈՑ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ՎԱՐԺԱՐԱՆ

Այս վարժարանը երկրորդական երկսեռ ուսումնական հաստատություն է: Հիմնվել է 1922-ին՝ Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միաբանության կողմից Կ. Պոլսից Բեյրութ գործուղված Թեոպիստե Ալեքսանյանի, Էլիզ Պոյաճյանի, Բեատրիս Թաշճյանի, Ալեքսանդրա Հեպոյանի և Ագաթա Փարթամյանի ջանքերով: Սկզբում եղել է բացառապես աղջիկների նախակրթարան: Առաջին տարեշրջանում ունեցել է 64 աշակերտուհի: 1929-ին հաստատվել է Բեյրութի Խանդակ ալ Ղամիկ թաղամասում, տեղափոխվել Ջյունի: Աստիճանաբար ավելացվել են միջնակարգ և երկրորդական բաժինները: 1975-ին Բեյրութի արվարձաններից Ֆանարի շրջանում օժտվել է նորկառույց սեփական շենքով: 1980-ական թթ. կեսից երկսեռ վարժարան է: Հետևում է Լիբանանի պետական բակալորիայի ծրագրին: 2002-ին ուներ 677 աշակերտ: Տնօրենն է Թեոպիստե-Մարի Պետրոսյանը (1992-ից) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները): 

Սանջյան Ա.

Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am