Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՍՓՅՈՒՌՔ պարբերաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՍՓՅՈՒՌՔ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

 <<Սփյուռք>>-ը գրական, գեղարվեստական, հասարակական պարբերաթերթ է: Հիմնադիրն է Սիմոն Սիմոնյան: 1990-ից՝ Հայկական ժողովրդային շարժում կազմակերպության հրատարակություն է: Լույս է տեսնում 1958-ից (ընդհատումներով), 1958-78-ին՝ շաբաթաթերթ, 1985-88-ին՝ տարեկան մեկ համար, 1990-ին՝ երկշաբաթաթերթ, մինչև 1994-ը՝ ամսաթերթ, 1994-ից լույս է տեսնում անկանոն պարբերականությամբ: Խմբագիրներ՝ Սիմոն Սիմոնյան, Գևորգ Աճեմյան, Գևորգ Յազըճյան, Հովսեփ Արթինյան (1994-ից): Անդրադառնում է Հայաստանի և սփյուռքի հասարակական կյանքին, Հայ դատին, Ղարաբաղի և Նախիջևանի հարցերին, հայրենիք-սփյուռք հարաբերություններին, Հայ եկեղեցու միասնության խնդիրներին և մերձավորարևելյան քաղաքական անցուդարձին: Լուսաբանում է հայրենիքի և սփյուռքի գրական-մշակութային կյանքը, հրատարակում գրական-գեղարվեստական ստեղծագործություններ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 327:

 

Տե´ս նաև՝

Զոհրաբյան Է. Ա., Նախիջևանյան հիմնահարց, ԵՊՀ հրատ., Երևան, 2010: 


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am