Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՌԱԶՄԻԿ պարբերաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՌԱԶՄԻԿ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Ռազմիկ>>-ը հասարակական-քաղաքական, երիտասարդական պարբերաթերթ է: ՀՀԴ Լիբանանի երիտասարդական միության (ԼԵՄ) պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1983-ի մայիսից, սկզբում՝ իբրև ամսաթերթ, 1985-ից՝ անկանոն պարբերականությամբ: Հրատարակում է երիտասարդությանը հետաքրքրող քաղաքական, հասարակական, հայ ժողովրդի, մասնավորապես ՀՀԴ պատմությանը վերաբերող հոդվածներ: 1980-ական թթ. կեսին լայն տեղ է հատկացրել ՀՀԴ-ին մոտ կանգնած զինյալ խմբակների՝ Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների և Հայ հեղափոխական բանակի հակաթուրքական գործունեության լուսաբանմանը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը)

 

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 327:


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am