<<ՄԱՍԻՍ>> ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)
<<Մասիս>>-ը կրոնական, հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ է: Կիլիկիո Տան Հայ կաթողիկե պատրիարքության հրատարակություն: Լույս է տեսել 1947-83, 1988-95-ին: Խմբագիրներ՝ Հարություն վրդ. Թեքեյան (1947), Ռափայել վրդ. Պայան, Մեսրոպ վրդ. Թերզյան, Վարդան վրդ. Թեքեյան և Անդրանիկ վրդ. Կռանյան (1973-ից): Մեծ տեղ է հատկացրել սփյուռքահայ համայնքների, հայրենիքի, ինչպես նաև Մխիթարյան միաբանության կրթական, մշակութային ու կրոնական կյանքին, լուսաբանել միջազգային կյանքը: Քարոզել է հայ քաղաքական կուսակցությունների համերաշխություն: Հոդվածներ է տպագրել Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի, Սայաթ-Նովայի, Ա. Իսահակյանի, Պ. Սևակի, Դ. Դեմիրճյանի, Սարմենի, Ա. Վշտունու, Գ. Էմինի և այլոց մասին, զետեղել այդ հեղինակների, ինչպես նաև ֆրանսիական, իտալական և եվրոպական այլ գրողների ստեղծագործություններ: Ունեցել է բժշկական բաժին (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):
Սանջյան Ա.
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 325:
Տե´ս նաև՝
Սիամանթո, Վարուժան Դ., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979:
Մեծարենց Մ., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986:
Սայաթ-Նովա, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1987:
Իսահակյան Ա., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1987:
Դեմիրճյան Դ., Երկեր, Գիրք առաջին, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1977:
Դեմիրճյան Դ., Երկեր, Գիրք առաջին, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1977:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am