Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի hամազգային մշակութային միություն


ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

 Համազգային մշակութային միությունը Լիբանանում ունի 6 մասնաճյուղ: Գործում է ՀՀԴ հովանավորությամբ: Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության հովանավորությամբ 1985-ից Բուրջ Համուդի Նոր Ադանա թաղամասում գործում է <<Լևոն Շանթ>> մշակութային կենտրոնը, որն ընդգրկում Է <<Բարսեղ Կանաչյան>> երաժշտանոցը և <<Թորոս Ռոսլին>> կերպարվեստի ակադեմիան: 1941-ից գործում Է <<Գասպար Իփեկյան>> թատերախումբը: Ունի <<Քնար>> (1956-ից) և փոքրիկների <<Գայանե>> պարախմբերը, <<Գուսան>>, <<Կարկաչ>> երգչախմբերը, <<Արեգ>> մանկապատանեկան թատերախումբը: Ծավալում է լայն հրատարակչական գործունեություն, տպագրում դպրոցական հայերեն դասագրքեր: Կազմակերպում է դասախոսություններ և այլ միջոցառումներ: Միաժամանակ Համազգայինի կենտրոնական վարչությունը Լիբանանում հովանավորում է «Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանը: <<Համազգայինի>> գրախանութը գտնվում է Բուրջ Համուդի Շաղզոյան մշակութային կենտրոնում, որտեղ տեղակայված են նաև <<Ազդակ>>, <<Բագին>> պարբերականների խմբագրությունները, ՀՀԴ Հայ դատի գրասենյակը, ՀՄԸՄ որոշ վարչական գրասենյակներ, <<Վանա ձայն>> ռադիոկայանը և այլն (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը):

 
 
Սանջյան Ա.
 

 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 310:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am