Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանահայ օգնության խաչ

 

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽԱՉ 

  Սա հանդիսանում է Լիբանանում Հայ օգնության միության (ՀՕՄ) մասնաճյուղը: Համարվում է ՀՀԴ ուղեկից կագմակերպություններից: Գործում է 1929-ից: Պետական ճանաչման է արժանացել 1935-ին: 1939-ից զուտ կանանց կազմակերպություն է: Ներկայումս (2003) ունի 26 մասնաճյուղ և ավելի քան 4 հազար անդամ: Ծավալել է բազմակողմանի բարեսիրական գործունեություն. ձրի սնունդ մատակարարել հայ չունևոր աշակերտներին, հաշմանդամ և կարոտյալ ծերերին, կրթանպաստ հայթայթել հարյուրավոր աշակերտների, նյութապես օժանդակել կարիքավոր ընտանիքների ևն: 1948-ից ունի մի շարք թաղային դարմանատներ, որոնցից կարևորագույնն է Բուրջ Համուդի <<Արաքսի Պուլղուրճյան>> ընկերաբժշկական կենտրոնը (գործում է 1987-ից), ունի դեղատուն, լաբորատորիա, ատամնաբուժական և այլ բաժանմունքներ: ԼՕԽ-ը Բեյրութում ստեղծել է հայ ավանդական ձեռարվեստի աշխատանոց-վաճառատուն (1976 ) և <<Նարոտ Արտալճյան>> մանկապատանեկան գրադարանը (1993): Կազմակերպում է առողջապահական թեմաներով դասախոսությունների շարքեր (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը):

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 309-310:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am