Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԼԻԲԱՆԱՆ թերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 <<ԼԻԲԱՆԱՆ>> ԹԵՐԹ 

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

   <<Լիբանան>>-ը հասարակական-քաղաքական և գրական շաբաթաթերթ էր, ապա՝ երկօրյա, եռօրյա թերթ: Լույս է տեսել 1924-35-ին: Պատասխանատու տնօրեններ՝ Մանվել և Ժոզեֆ Աճեմյան: Խմբագիրներ՝ Միհրան Նաճարյան, Միհրան Սեֆերյան, Հարություն Պալյան, Բագրատ Սյունիք, Սամվել Թումաճանյան, Միհրան Աղազարյան: Սկգբում՝ հայատառ թուրքերեն: Ունեցել է հնչակյան ուղղություն: Նյութեր է տպագրել Լիբանանի և Սիրիայի հայերի կյանքի, Հայաստանի առօրյայի վերաբերյալ, անդրադարձել հայրենադարձությանը: Լայն տեղ է հատկացրել պատմությանն ու մանկավարժությանը նվիրված հոդվածներին, գրական ստեղծագործություններին: <<Լիբանան>>-ի շարունակությունն է համարվում <<Հորիզոն>> շաբաթաթերթը (1935-39, խմբագիրներ՝ Վահան Տոնապետյան և Միհրան Նաճարյան), որը հրատարակել է նաև նյութեր ֆրանսերենով:

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 322:

Տես նաև՝

Լիբանանի հայ համայնքի մամուլը:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am