<<ԽՈՍՆԱԿ>> ԱՄՍԱԹԵՐԹ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)
<<Խոսնակ>>` ազգային, գրական, հասարակական և տեղեկատու պատկերազարդ ամսաթերթ: ՀԲԸՄ Լիբանանի շրջանային հանձնաժողովի և ՀԵԸ կենտրոնական վարչության պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1957-ի սեպտեմբերից (որոշ ընդհատումներով): Խմբագիրներ՝ Ա. Հ. Մակարյան, Սարգիս Մինասյան, Գրիգոր Քյոսեյսւն, Գևորգ Քեշիշյան, Հակոբ Թորոսյան, Երվանդ Պապայան, Լևոն Վարդան, Պարույր Աղպաշյան, Ատրունի Մատուռյան և Արամ Սեփեթճյան: <<Խոսնակում>> լույս տեսնող հոդվածների մեծ մասը նվիրված են ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի, Լիբանանում, Սիրիայում և Կիպրոսում նրանց մասնաճյուղերի մարզական, մշակութային և կրթական գործունեության լուսաբանմանը: Նյութեր է տպագրում նաև Հայաստանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի վերաբերյալ: Պարբերաբար լույս է ընծայում օտարալեզու (արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն) երիտասարդական հավելվածներ: Անցյալում իբրև <<Խոսնակի>> հավելված լույս են տեսել նաև <<Խոսնակ պատանեկան>> (1969-75 և 1982-87, խմբագիրներ՝ Զարեհ Թյությունճյան, Ալպեր Գարամանուկյան) և <<Երիտասարդ խոսնակ>> (1989, խմբագիրներ՝ Ռաֆֆի Ճիկերյան, Զավեն Նանեճյան) ուսանողական-երիտասարդական պարբերաթերթերը:
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 323:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am