ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Այս քոլեջ երկսեռ երկրորդական վարժարան է: Հիմնվել է 1923-ին: Մինչև 1933-ը կոչվել է Հայ մանչերու ավետարանական բարձրագույն վարժարան, 1933-50-ին` Հայուհյաց ամերիկյան վարժարանի հետ միանալուց հետո՝ Հայ ավետարանական երկսեռ բարձրագույն վարժարան: 1943-ից Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցու սեփականությունն է: 1952-ին փոխադրվել է այժմյան վայրը` Բեյրութի Քանթարի թաղամասի Մեքսիք փողոց: 1961-ից հետևում է լիբանանյան բակալորիայի պետական ծրագրին: 1971-ին օժտվել է սեփական նորակառույց <<Եփրեմ և Մարթա Փիլիպոսյան>> շենքով: Առ այսօր տվել է ավելի քան 1500 շրջանավարտ: Մինչև 1975-ի քաղաքացիական պատերազմի բռնկումը համարվել է Լիբանանի լավագույն հայկական դպրոցներից: 1974-75-ին ունեցել Է 794 աշակերտ: Պատերազմի տարիներին քանիցս ենթարկվել է ավերածության: Բեյրութի արևմտյան, հիմնականում մահմեդաբնակ թաղամասերի հայաթափման հետևանքով զգալիորեն նվազել է աշակերտության թիվը: 2002-ին ուներ միայն 106 աշակերտ: Ուսման տևողությունը 12 տարի է` նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով: Ունի մանկամսուր և մանկապարտեզ: Դպրոցում գործում են աշակերտական ակումբներ, հրատարակվում աշակերտական մի շարք պարբերաթերթեր: Ունի հարուստ գրադարան՝ շուրջ 20 հզ. հատոր: Տնօրենն Է Զավեն Մսրլյանը (1967-ից) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները):
Սանջյան Ա.
Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am