ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՁՐԱԳՈՒՅՆ ՀԻՄՆԱՐԿ
Այս հիմնարկը հայագիտական մասնագիտական ուսումնական հաստատություն է: Հիմնվել է 1974-ին (1975-79-ին չի գործել): Նպատակն է պատրաստել մասնագետներ հայկական մամուլում, դպրոցներում, հրատարակչություններում, ազգային և կուսակցական հաստատություններում աշխատելու համար: Առաջին տարին ունեցել է 15 ուսանող: Առաջին շրջանավարտները տվել է 1983-ին: Ցարդ տվել է ավելի քան 140 շրջանավարտ: 1991-ից ուսման տևողությունը երեք տարի է: Ունի հայոց լեզվի և գրականության, ինչպես և հայոց պատմության առանձին բաժանմունքներ: 1991-ին Երևանի պետական համալսարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա այստեղ դասավանդում են Հայաստանից գործուղված մասնագետներ: Հայագիտականի շրջանավարտներն իրավունք են ստացել իրենց ուսումնառությունը շարունակելու ԵՊՀ-ում: Ուսանողներ է ընդունում Լիբանանից, Սիրիայից, Իրանից և այլ երկրներից: Ունի գիշերօթիկ բաժին ազատ ունկնդրի կարգավիճակ: Տնօրեն է Երվանդ Փամպուքյանը (1979-ից) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները):
Սանջյան Ա.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am