<<ԷՋԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ>> ՀԱՆԴԵՍ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)
Այս հանդեսը Լիբանանահայ գրական շրջանակի հրատարակություն է: Լույս է տեսել 1965-72-ին անկանոն պարբերականությամբ: Խմբագիրներ՝ Գառնիկ Ադդարյան, Արմեն Դարյան, Պետրոս Մինասյան, Գեղամ Սևան: Հաջորդել է <<Ժողովածու գրականության և արվեստի>> (1950-54, խմբագիր՝ Պ. Մինասյան), <<Մշակույթ>> (1954-55, խմբագիր՝ Գ. Ադդարյան), <<Գիրք գրականության և արվեստի>> (1955-56, 1959, խմբագիրներ` Գ. Ադդարյան, Գ. Սևան), <<Հառաջ գրական>> (1961-64, խմբագիրներ` Գ. Տերտերյան, Պ. Մինասյան) հանդեսներին: Տպագրել գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, գրախոսություններ, տեսական հոդվածներ արվեստի գրականության վերաբերյալ: Լայն տեղ է հատկացրել խորհրդահայ հեղինակներին: Հիմնական թեմաներից է եղել հայ-արաբական բարեկամությունը: Անդրադարձել է միջազգային գրականության և արվեստի հարցերին, թարգմանաբար տպագրել արաբ, եվրոպական և ամերիկյան գրողների գործերը:
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 322:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am