Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ

 

ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՂԻՇԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՔՈԼԵՋ

    Այս քոլեջը երկսեռ 12-ամյա երկրորդական ուսումնական հաստատություն  է: Վայելում է Լիբանանահայոց առաքելական առաջնորդարանի հովանավորությունը: Համարվում է 1963-ին Անթիլիասի կաթողիկոսարանի շրջափակում հիմնադրված Մարտիկյան մանկապարտեզ-նախակրթարանի շարունակությունը: Վերջինս 1981-ից աստիճանաբար վերածվել է միջնակարգ վարժարանի: 1984-ին փոխադրվել է Բեյրութից հյուսիս գտնվող Դբայյա արվարձանը և դպրոցի նոր բարերար Վաչե Մանուկյանի հոր անունով վերանվանվել՝ Ազգային Եղիշե Մանուկյան երկրորդական վարժարան, 1985-86-ին վերածվել է լիարժեք երկրորդական վարժարանի: 2002-ին ուներ 566 աշակերտ: Գործում է նաև մանկապարտեզի բաժին, որը 1993-ին նորոգվելուց հետո կոչվում է բարերարի մոր՝ Սիրան Մանուկյանի անունով: Վարժարանի տնօրենն է Մանուշակ Պոյաճյանը (1985-ից): Լիբանանում ներկայումս գործող դպրեվանքեր ունեն Կիլիկիո կաթողիկոսությունը, Մխիթարյան հայրերն ու Զմմառյան միաբանությունը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները)

Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 305: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am