Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԲԺԻՇԿ ամսաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԲԺԻՇԿ>> ԱՄՍԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

  

     <<Բժիշկ>>-ը բժշկական և առողջապահական ամսաթերթ է: Լույս է տեսել 1955-84-ին (ընդհատումներով): 1964-ից հրատարակվել է Լիբանանահայ բժշկական միության հովանավորությամբ: Վարչական պատասխանատու՝ Արամ Սահակյան (Լութեր): Խմբագիրներ՝ Վարուժան Սահակյան, Մելգոն Էպլիղաթյան, Հարություն Գեղարդ (Գազանճյան): Ծանոթացրել է համաշխարհային բժշկագիտության նորություններին, հոդվածներ տպագրել նշանավոր բժիշկների կյանքի և գործի մասին: Զգալի տեղ է հատկացրել առողջապահության բնագավառում Հայաստանի նվաճումներին (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

Սանջյան Ա.   

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 321:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am