Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԲԱԳԻՆ հանդես (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԲԱԳԻՆ>> ՀԱՆԴԵՍ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

     <<Բագին>>-ը գրականության և արվեստի հանդես է: ՀՀԴ բյուրոյի և Համազգային մշակութային միության կենտրոնական վարչության հրատարակություն: Լույս է տեսնում 1962-ի հունվարից` իբրև ամսագիր, 1989-1994-ին՝ երկամսյա, իսկ 1994-ից՝ եռամսյա հանդես: Արտոնատեր և պատասխանատու տնօրեն՝ Հարություն Գազանճյան: Վարիչ-խմբագիրներ՝ Կարո Սասունի և Պողոս Սնապյան: Խմբագրական աշխատանքներին մասնակցել են Էդվարդ Պոյաճյանը, Տիգրան Ոսկունին, Բաբգեն Փափազյանը, Նորայր Պարթևյանը (Մելգոն էպլիղաթյան), ժիրայր Աթթարյանը, Վահե Օշականը, Հարություն Պերպերյանն ու Սարգիս Կիրակոսյանը: Հրատարակում է հայաստանյան, սփյուռքահայ և թարգմանաբար արաբ ու միջազգային ճանաչում ունեցող հեղինակների արձակ և չափածո ստեղծագործություններ, հայ միջնադարյան, նոր և նորագույն գրականության հարցերին նվիրված հոդվածներ և ուսումնասիրություններ: Առանձին համարներ է նվիրել Սայաթ-Նովային, Ակսել Բակունցին, Համաստեղին, Հովհաննես Շիրազին, Պարույր Սևակին (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 321:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am