Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱՅԳ օրաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

  

<<ԱՅԳ>> ՕՐԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

 <<Այգ>>, հասարակական-քաղաքական օրաթերթ: Լույս է տեսել 1953-75-ին: Հրա-տարակիչ-տնօրեններ՝ Տիգրան և Լյուսի Թոսպաթ: Խմբագիրներ՝ Երվանդ Կոպելյան, Եղիա Նաճարյան, Մինաս Թյոլյոլյան, Նազարեթ Պերթիզլյան, Շահանդուխտ (Սանդուխտ Պերթիզլյան): Տպագրել է լիբանանյան, հայկական և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային և մարզական լուրեր, գրական էջեր ու հոդվածներ: Աշխատակցել են Խորեն Գաբիկյանը, Մուշեղ Իշխանը, Տիրան Աճեմյանը, Գրիգոր Շահինյանը, Շավարշ Նարդունին, Նշան Պեշիկթաշլյանը, Զարուհի Պահրին, Հակոբ Մնձուրին, Միքայել Կյուրճյանը, Լևոն Քեշիշյանը, Լևոն Մինասյանը, Պարույր Մասիկյանը, Ստեփան Շահպազը, Մանասե Սևակը, Ջորջ Մարտիկյանը: Փակվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով: Հրատարակիչները հետագայում գաղթել են ԱՄՆ, վաճառել օրաթերթի հրատարակության արտոնագիրը: Տիգրան Թոսպաթը միաժամանակ Բեյրութում 1947-ից լույս է ընծայել <<Լը Սուար>> ֆրանսերեն օրաթերթը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 319-320:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am