Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱՎԵՏԻՔ հանդես (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԱՎԵՏԻՔ>> ՀԱՆԴԵՍ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Ավետիք>>-ը կրոնաբանասիրական հանդես է: Հայ կաթողիկե պատրիարքության պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1932-71-ին` իբրև ամսաթերթ, խմբագրությամբ Մեսրոպ եպս. Թերզյանի և Վարդան վրդ. Թեքեյանի: 1983-ին վերահրատարակվել է` իբրև եռամսյա, 1994-ից՝ քառամսյա: Նոր շրջանում խմբագրական աշխատանքները կատարել են Մեսրոպ վրդ. Ճուրյանը, Մանուել եպս. Պաթագյանը, Վարդան Զորենցը (Վարդան եպս. Աշգարյան), Կոմիտաս վրդ. Պյոճյուքյանը, Գևորգ վրդ. Եղիայանը և Հովսեփ վրդ. Քելեկյանը: Լուսաբանում է Հայ կաթողիկե եկեղեցու դերն ու գործունեությունը սփյուռքում, իսկ ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներից և Հայաստանի վերանկախացումից հետո՝ նաև հայրենիքում: Հրատարակում է հայ ժողովրդի, հատկապես՝ հայ կաթոլիկ համայնքի պատմությանը, հայ մշակույթի տարբեր ճյուղերին նվիրված գիտական, գիտահանրամատչելի և բարոյագիտական բնույթի հոդվածներ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 320:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am