<<ԱՌԱՎՈՏ>> ՕՐԱԹԵՐԹ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)
<<Առավոտ>>՝ քաղաքական, ազգային, գրական և մարզական շաբաթաթերթ, ապա երկօրյա, այնուհետև՝ օրաթերթ: Լույս է տեսել 1938-47-ին: Տնօրեն-խմբագիր` Հրանտ Տևեճյան: Հանդես է եկել հօգուտ խորհրդային ժողովրդի մղած հակաֆաշիստական պայքարի, անդրադարձել Հայաստանի նվաճումներին, խրախուսել հայրենադարձությունը: Դադարել է լույս տեսնել Հ. Տևեճյանի հայրենադարձվելու պատճառով: 1948-ին հնչակյան գործիչ Հարություն Կուժունին (Ճերեճյան) կարճ ժամանակով և նույն արտոնագրով դարձյալ լույս է ընծայել <<Առավոտը>>` իբրև անձնական <<ազգային քաղաքական անկախ օրաթերթ>>, խմբագիրներն են եղել Սեդրակ Ապաճյանը, Պետրոս Մինասյանը, աշխատակիցներ՝ Արսեն Կիտուրը, Լևոն Չորմիսյանը և ուրիշներ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 320:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am