Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱՆԻ ամսագիր (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԱՆԻ>> ԱՄՍԱԳԻՐ  

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

   <<Անի>>-ն գրականության և արվեստի ամսագիր է: Լույս է տեսել 1946-1955-ին (ընդհատումներով): Խմբագիր-հրատարակիչ՝ Վահե Վահյան: Տպագրել է հայ և միջազգային գրողների գործեր: Աշխատակցել են Սմբատ Տերունյանը, Զարեհ Մելքոնյանը, Դևը, Բյուզանդ Թոփալյանը, Սմբատ Փանոսյանը, Անդրանիկ Անդրեասյանը, Տիգրան Վարժապետյանը, Զարեհ Որբունին, Հրաչ Զարդարյանը, Գեղամ Սևանը, Արսեն Դարյանը: Անդրադարձել է խորհրդահայ գրականության զարգացման ուղիներին, տպագրել ու գրախոսել հայ գրողների ստեղծագործությունները: Հանդեսում զգալի տեղ են գրավել բանասիրական, գրաքննադատական և արվեստի վերաբերյալ հոդվածները: Նպաստել է սփյուռք-հայրենիք մշակութային կապերի ամրապնդմանը: Նյութեր է տպագրել սփյուռքահայ աշխատավորության վիճակի մասին: Փակվել է դիմագրաված անհաղթահարելի նյութական դժվարությունների հետևանքով: Ունեցել է նաև <<Անի>>մատենաշար (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 320:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am