ԶԱՀԼԵ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՇԱՐՔԻՑ)
Զահլե քաղաքում հայերը հիմնականում հաստատվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1918-ի զինադադարից հետո նրանց մեծ մասը վերադարձել է Կիլիկիա: Կիլիկիայի հայաթափումից հետո, սակայն, Զահլեում հայերի թիվը կրկին աճել է: 1927-ին այստեղ բնակվել է շուրջ 2 հազար հայ: Ներկայումս (2003) նրանք կազմում են շուրջ 150 ընտանիք: Սկզբնական շրջանում զահլեցի հայ առաքելականներն իրենց կրոնական արարողությունները կատարել են հույն ուղղափառ համայնքի Ս. Նիկոլա եկեղեցում: 1929-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, 1927-ից՝ Ազգային Պալրգճյան վարժարանը, 1954-ից՝ Ցուզպաշյան մանկապարտեզը, 1936-ից՝ Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի «Սիրտ Հիսուսի» վարժարանը (ընդհատումներով), 1922-ից հայ ավետարանական վարժարանը: Հետագայում այդ վարժարանները փակվել են: Գործում է նաև հայ կաթոլիկ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Զահլեում իրենց մասնաճյուղերն ունեն ՀԲԸՄ-ն (1927-ից), ՀՄՄ-ն (1927-ից), ԼՕԽ-ը (1934-ից) և ՀՄԸՄ-ն (1927-ից): 1969-ից ՀԲԸՄ Զահլեի մասնաճյուղն ունի ակումբի առանձին շենք ու մարզադաշտ: 1944-52-ին Զահլեում գործել է նաև <<Բաղրամյան>> մարզական միության մասնաճյուղը:
Սաջյան Ա.
Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am