ՏՐԻՊՈԼԻ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՇԱՐՔԻՑ)
Տրիպոլի քաղաքում շուրջ 2 հազար հայ է հաստատվել Կիլիկիայի պարպումից անմիջապես հետո: Կյանքի ծանր պայմանները ստիպել են նրանցից շատերին արտագաղթել: 1927-ին Տրիպոլիում մնացել էր միայն 840 հայ: Մինչ այդ, հայկական երեք հարանվանություններն այստեղ արդեն հիմել էին իրենց եկեղեցիներն ու դպրոցները: Հայ առաքելականներինն էր Ս. Աստվածածին մատուռը: 1962-ին նրանք Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի նվիրատվությամբ կառուցել են Ս. Հոգեգալստյան եկեղեցին: Ներկայումս գործում է Ազգային Խրիմյան-Նուպարյան վարժարանը (հիմնվել է 1923-ին. 2001-02-ին ունեցել է 62 աշակերտ): Վերջին տարիներին գաղութի նոսրացման հետևանքով տեղի մյուս բոլոր հայկական վարժարանները դադարել են գործելուց: Չի գործում նաև հայ ավետարանական եկեղեցին: Տրիպոլիում առաջին հայկական կազմակերպություններն են եղել <<Հայ Արփի>>, <<Ուսումնասիրաց>> և <<Հայ երիտասարդաց>> միությունները, որոնք երկար կյանք չեն ունեցել: Տրիպոլիի ԼՕԽ-ի մասնաճյուղը հիմնվել է 1920-ական թթ. վերջին: Գործում են նաև ՀԲԸՄ-ի, ՀԵԸ-ի, ՀՀԴ-ի, ՀՄԸՄ-ի (1929-ից) մասնաճյուղերը, Համազգային մշակութային միության <<Մուշեղ Իշխան>> ակումբը (1992-ից):
Սանջյան Ա.
Գականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am