«ԹՌՉՆՈՑ ԲՈՒՅՆ» ՎԱՐԺԱՐԱՆ ԵՎ ՈՐԲԱՆՈՑ
«Թռչնոց բույն»-ը գտնվում է Լիբանանի Ջիբեյլ քաղաքում: Հիմնվել է 1922-ին, երբ նախապես Խարբերդում գործած Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության միսիոներուհի Մարիա Յակոբսենը հաստատվել է Լիբանանում, իր մարդասիրական առաքելությունը կարճ ժամանակ շարունակել Միքայել ավանում, ապա՝ Սայդայի մոտակայքում հաստատված «Թռչնոց բույն» որբանոցներում: 1928-ին՝ Ջիբեյլի Ամերիկյան Մերձավոր Արևելքի նպաստամատույցի տղաների որբանոցի փակումից երկու տարի հետո, «Թռչնոց բույնը» տեղափոխվել է նրա նախկին վայրը: Մարիա Յակոբսենի մահից (1960) հետո «Թռչնոց բույնի» տնօրենի պաշտոնը հաջորդաբար վարել են դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության ներկայացուցիչներ Աննա Յակոբսենը, Մագդա Սորենսենը, Օլուֆ Պաասկեն և Յոն Սկյուբին: 1970-ին «Թռչնոց բույնը» հանձնվել է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինությանը: «Թռչնոց բույնում» կարող են սովորել մշտապես Ջիբեյլում բնակվող հայ ընտանիքների երեխաները: 2002-ին ուներ 160 աշակերտ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները):
Սանջյան Ա.
Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am