Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի Թեքեյան մշակութային միություն

 

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

   Թեքեյան մշակութային միությունը (ԹՄՄ) հիմնվել է 1947-ին: Գործում Է ՌԱԿ հովանավորությամբ: Հիմնադիրներն են ռամկավար գործիչներ Հրաչյա Սեդրակյանը, Բարունակ Թովմապանը, Գերսամ Ահարոնյանը, Համբարձում Պերպերյանը, Հովսեփ Յողզաթլյանը, Հակոբ Դավիթյանը: Նպատակն է պահպանել հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը: Բեյրութում գտնվող ԹՄՄ հիմնադիրների մարմինը վերահսկում է միության գործունեությունը սփյուռքում, Միջին Արևելքի (ներառյալ Լիբանանի շրջանային վարչության) և Եվրոպայի մասնաճյուղերի աշխատանքները: Հովանավորում է Վահան Թեքեյան միջնակարգ վարժարանը, հրատարակել է գրականության և արվեստների <<Շիրակ>> ամսագիրը, կազմակերպում դասախոսություններ, ցուցահանդեսներ, մշակութային այլ միջոցառումներ: Թեքեյան կենտրոնում են գտնվում նաև <<Զարթոնք>> օրաթերթի խմբագրությունն ու ՌԱԿ-ի վարչական սենյակները: Միությանը կից գործում են տիկնանց, պատանեկան և ուսանողական մարմիններ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը):

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 310-311:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am