Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջ

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ-ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՔՈԼԵՋ

     Քոլեջ, երկսեռ ուսումնական հաստատություն: Սկզբում եղել է Լիբանանահայոց առաքելական առաջնորդարանին ենթակա ազգային վարժարան: Ներկայումս Հայ կրթական և բարեսիրական միության սեփականությունն է: Հիմնվել է 1923-ին Բեյրութի արևելյան մասում գտնվող հայկական վրանաքաղաքում (Ադանա քեմփ): Սկզբում գործել է վրանում, այնուհետև թաղային խորհրդի ջանքերով 2-3 ամսում կառուցված փայտաշեն երկհարկանի շենքում, անվանվել է Ազգային վարժարան և կոչվել Սահակյան (ի պատիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանի): Նույն թվականին վարժարանին կից բացվել Է Զորավար Անդրանիկյան մանկապարտեզը (այժմ կոչվում Է դպրոցի երկարամյա տնօրեն Բենիամին Ժամկոչյանի անունով): 1933-ի հունվարի 30-ին Բեյրութի հայ գաղթականների վրանաքաղաքի հրկիզումից հետո տեղափոխվել է մոտակա Նոր Հաճըն թաղամասում գտնվող գերմանական նախկին զորանոցի շենքր, որտեղ և գործել է մինչև 1974-ը: 1971-74-ին մեծահարուստ Լևոն Մկրտիչյանի միջոցներով Բեյրութի արվարձաններից Սին-Էլ-ֆիլմում կառուցվել է դպրոցի նոր շենքը, 1971-ից վերանվանել է Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջ: Լիբանանի քաղաքացիական կռիվների առաջին շրջանում (1975-79) հիմնովին ավերվել է քոլեջի շենքը, կողոպտվել գրադարանն ու լաբորատորիաները, նվազել սովորողների ու ուսուցիչների թիվը: 1980-ից պարապմունքները տեղի են ունենան վերակառուցված շենքում: 2002-ին ուներ 113 աշակերտ: 1948-ից (ընդհատումներով) լույս է ընծայում <<Ուսանող>> պարբերագիրքը: Տնօրենն է Հակոբ Կերկերյանր (1996-ից) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները):

Սանջյան Ա.

Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am