Զաքաթալա (պատմական Ճառ) քաղաքի հայկական համայնքը ձևավորվել է XIX դ. 1-ին տասնամյակում, սակայն շրջակա մի շարք բնակավայրերում հանդիպող ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ հայերն այստեղ բնակություն են հաստատել դեռ միջնադարից։ Մինչև XVII դ. սկիզբը մեծաթիվ հայեր են բնակվել Դիպան, Բուխովու, Մամրուխ և այլ գյուղերում։ Ազգային և կրոնական հալածանքները XVIII դ. 1-ին կեսին հարկադրել են Զաքաթալայի Թալա, Ղում և Մարսան գյուղերի հայ բնակիչներին ընդունել մահմեդականություն։ Քաղաքում հաստատված հայերը (Գողթնից, Արցախից, Վրաստանից և այլն) 1851-ին կառուցել են Ս. Գևորգ եկեղեցին (պահպանվել է մինչև 1980-ական թթ.), որին կից հիմնել Ս. Վարդանյան դպրոցը (գործել է մինչև 1953-ը)։ 1916-ին քաղաքն ուներ ավելի քան 4,5 հզ. բնակիչ, որից 2165-ը՝ հայ։ Զբաղվել են հիմնականում առևտրով և արհեստներով։ Զգալի թվով հայեր են բնակվել նաև մոտակա Կախ (Կախավան) գյուղաքաղաքում (XIX դ. վերջին 480, 1916-ին 365 բնակիչ, պահպանվել Է եկեղեցին հայ-վրացական համատեղ գերեզմանոցով)։ Զաքաթալայի հայ համայնքը անկում է ապրել 1918-20-ին Ադրբեջանում ծավալված հակահայկական խժդժությունների հետևանքով։ 1921-ին այստեղ մնացել էր 1064 հայ բնակիչ, որոնց թիվը հետագա տասնամյակներին շարունակաբար նվազել Է։ Վերջին 70 հայ րնտանիքները հարկադրված լքել են իրենց բնօրրանը 1988-ին։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 21:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am