Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Թուրքիայում հայկական դպրոցների դերն ու նշանակությունը

 Թուրքիայում առաջին հայկական դպրոցը (որտեղ պատրաստվում էին ուսյալ եկեղեցականներ) հիմնել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը XVIII դ. սկզբին Կ. Պոլսում։ Հետագայում դպրոցներ (նախակրթարան, տարրական, միջնակարգ-երկրորդական) են հիմնվել Տրապիզոնում, Իզմիրում, Ադրիանուպոլսում, Ադաբազարում և այլն։

1859-ին Կ. Պոլսում կար 42, 1893-ին՝ 39, 1901-ին 40 վարժարան։ Մեծ եղեռնից հետո գործող դպրոցներ են մնացել միայն Կ. Պոլսում, որոնք դարձել են նաև ապաստան գավառներիդ եկած հայ որբերի համար։ Սակայն այստեղ էլ, հայ ազգաբնակչության շարունակվող արտագաղթի պատճառով, խիստ նվազել է աշակերտների թիվը։ Փակվել են Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը, Պերպերյան, Հինդլյան վարժարանները, մի շարք նախակրթարաններ և տարրական վարժարաններ։ Ներկայումս (2003) Թուրքիայում գործում են 17 վարժարաններ, որոնցից 5-ը՝ Կեդրոնականը, Էսայանը, Ս. Խաչ դպրեվանքը, Սահակյան-Նունյանը, Վիեննական Սխիթարյանը, լիցեյներ և այլն։ Գործում են նաև Պեզճյան, Տատյան, Մերամեթճյան, Արամյան-Ունճյան, Լևոնյան-Վարդուհյան, Թարգմանչաց, Ս. Սահակ-Ս. Մեսրոպ, Ներսեսյան-Երմոնյան վարժարանները, Սեմերճյան ճեմարանը, Գալֆայան ճեմարան-վարժարանը, Կարագյոզյան որբանոցը, Սամաթիայի և Բանկալթիի Անարատ հղության քույրերի, Վենետիկյան Մխիթարյան հայ կաթոլիկ վարժարանները։ Կ. Պոլսի գրեթե բոլոր հայաշատ թաղամասերն ունեն երկրորդական կամ նախակրթական վարժարաններ իրենց ծաղկոցներով։ Վարժարաններում ոաուցանվում է հայոց լեզու, կրոնի պատմություն (հայ ժողովրդի պատմության դասավանդումն արգելված է)։ Թուրքերենի, Թուրքիայի պատմության և աշխարհագրության ոաուցիչները պարտադիր թուրքեր են։

Պեզճյան վարժարանՊեզճյան մայր վարժարան, մինչև 1830-ը՝ Գումգափուի մայր վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց, հիմնել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը 1715-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Մինչև 1741-ը կոչվել է Ընծայարան։ Նպատակն էր պատրաստել եկեղեցու սպասավորներ, ուսուցիչներ։ Ունեցել է բարձրագույնի ծրագիր, կրոնին ու հայագիտական առարկաներին զուգընթաց դասավանդվել են «Յոթ ազատ արվեստներ», հունարեն, լատիներեն։ Վարժարանում թարգմանվել է գիտական, փիլիսոփայական, աստվածաբանական գրականություն։ Աստվածաբանական առարկաներից բացի, աշակերտները սովորել են հայոց լեզու հայ ժողովրդի պատմություն, բանահյուսություն, ճարտասանություն, օտար լեզուներ, բնական գիտություններ։ 

Սահակյան-Նունյան վարժարան, երկսեռ վարժարան։ Հիմնվել Է 1812-ին, Կ. Պոլսի Սամաթիա թաղամասում։ Հիմնադիր՝ Անդրանիկ Քեոսետաղ։ Ունի նախակրթարան և լիցեյի բաժիններ՝ 576 աշակերտով։

Վիեննական Մխիթարյան վարժարան, հայ կաթոլիկ վարժարան։ Հիմնվել է 1825-Պոլսի Վիեննական Մխիթարյան վարժարան  (Բանկալթի թաղամաս)ին, Կ. Պոլսի Բանկալթի թաղամասում՝ Հ. Արիստակես վրդ. Պոհչալյանի նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ և բարձրագույն բաժիններ։ Վարժարանում գործում են գիտական, գրական խմբակներ։ Հայերենով են դասավանդվում նաև մաթեմատիկան, մի շարք այլ առարկաներ։

Ներսեսյան վարժարան, երկսեռ երկրորդական վարժարան։ Հիմնվել Է 1836-ին, Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում։ Ուներ չորս բաժին՝ կրթական պարտեզ (3-5 տարեկան), նախնական ընտելարան (5-7), միջին նախակրթարան (7-9), վերին բաժին (9-14)։ Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, թուրքերեն, բարոյագիտություն, ճարտասանություն, տրամաբանություն, իմաստասիրություն, կրոն, ազգային և տիեզերական պատմություն և այլն։ 1856-ին կազմակերպվել է աշակերտական թատրոն, իսկ 1861-ին Գթության ընկերությունը՝ վարժարանի նյութական վիճակը կայունացնելու նպատակով։ Դասավանդել են Պ. Սիմոնյանը, Հ. Վարդանյանը, Հ. Եզեկյանը, Թ. Զորայանը (Չելեպի), Ռ. Պերպերյանը, Ա. Զաքյանը և ուրիշներ։ Սովորել են Ե. Աղաթոնը, Ռ. և Կ. Պերպերյանները, Դ. Պեզազյանը, Ե. Տեմիրճիպաշյանը և ուրիշներ։ Այժմ գիշերօթիկ է, ունի նախակրթարանի երեք և լրացուցիչ դասարաններ։

Սկյութարի ճեմարանՍկյուտարի ճեմարան, հիմնվել է 1838-ին, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Տարեկան ընդունվել Է 50 աշակերտ (10-ը՝ անվճար)։ Առաջին տնօրենը եղել է Հ. Մանվելյանը։ Ճեմարանն ունեցել է ներքին կանոնադրություն։ Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, թուրքերենի քերականություն, աշխարհագրություն, պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, գեղագիտություն, նկարչություն, գծագրություն, քաղաքավարության կանոններ, հետագայում նաև հողագիտություն, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, արհեստներ։ ճեմարանում դաասվանդել են Հ. Թուլյանը, Ս. Փափազյանը, Ա. Տեր-Սահակյանը, Մ. Սրապյանը և ուրիշներ։ Սաներից են եղել Կ. Ութուճյանը, Հ. Ալաջաջյանը, Մ. Մելիքյանը, Մ. Մեզպուրյանը, Ե. Դուրյանը, Զ. Ասատուրը, Ա. Վրույրը և ուրիշներ։

Նարեկյան վարժարան, երկսեռ նախակրթարան։ Հիմնվել է 1846-ին, Կ. Պոլսի Պեյօղլի թաղամասում։ Դասավանդվել են հայերեն, թվաբանություն, վայելչագրություն, կրոն, ձեռքի աշխատանք և այլն։ 1877-ին վարժարանը տեղափոխվել է Ս. Հարություն եկեղեցուն կից շենքը։ Պատրաստել է դիմորդներ միջնակարգ դպրոցների համար, նպաստել ժողովրդի մեջ գրագիտություն տարածելու գործին։ Հետագայում վարժարանի համար կառուցվել է նոր շենք, որտեղ 1895-ին Նարեկյան վարժարանի հիմքի վրա ստեղծվել է Էսայան վարժարանը։

Մեզպուրյան վարժարան, հիմնվել է 1865-ին, Կ. Պոլսի Գումգափու թաղամասում Մկրտիչ Մեզպուրյանի նախաձեռնությամբ։ Սկզբում եղել է երկսեռ նախակրթարան։ 1879-ին տեղափոխվել է Սկյուտար և վերածվել իգական երկրորդական (միջնակարգ) ոաումնական հաստատության։ Նպատակն էր պատրաստել գրագետ մայրեր, ոաուցչուհիներ։ Ուներ երեք բաժանմունք՝ մանկապարտեզ, նախակրթարան և ոաումնարան։ Ոաուցանվել է հայերեն (գրաբար, աշխարհաբար), ֆրանսերեն, թուրքերեն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հանրահաշիվ, երկրաչափություն, բնագիտություն, երաժշտություն, ձեռագործ և այլն։ 1896-ին վարժարանը փակվել է միջոցների սղության պատճառով։ 1900-ին Հ. Փալագաշյանի և նրա քույրերի աջակցությամբ, Մեզպուրյան վարժարանի հիման վրա, Գատըգյուղում ստեղծվել է Փալագաշյան գիշերօթիկ երկսեռ դպրոցը։

Գալֆայան ճեմարան-վարժարան, իգական միջնակարգ դպրոց։ Հիմնվել Է 1866-Սրբուհի Գալֆայանին. Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում Սրբուհի Գալֆայանի նախաձեռնությամբ։ Առաջին աշակերտները եղել են 1865-ի ժանտախտի հետևանքով որբացած հայ աղջիկները։ Վարժարանը պահպաննվում է իր կալվածքների հասույթներով, նպաստներով, սանուհիների անձնական աշխատանքի արդյունքով։ 1871-ին դպրոցը տեղափոխվել է նոր շենք։ 1876-1926-ին գործել Է միջնակարգ դպրոցի ծրագրով։ 1972-73 ուսումնական տարում ունեցել է ավելի քան 100 աշակերտուհի։

Նուբար-Շահնազարյան վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց։ Հիմնվել Է 1866-ին. Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում։ Սկզբնապես կոչվել է Նուբար-Շահնազարյան ժառանգավորաց գիշերօթիկ վարժարան։ Ուսուցանվել են հայերեն, ֆրանսերեն, տաճկերեն, անգլերեն, թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն, տիեզերագիտություն, հաշվապահություն, ընդհանուր և ազգային պատմություն, աշխարհագրություն և այլն։ Դասավանդել են Ն. Վարժապետյանը, Ա. Գրիգորյանը, Հ. Խորասանճյանը։ Սովորել են Գ. Զոհրապը, Ե. Տեմիրճիպաշյանը, Մ. Չերազը, Հ. Նիկողոսյանը և ուրիշներ։ Դպրոցը հրատարակել է «Երկրագունդ» (1870-71) շաբաթաթերթը։ 1876-ին վարժարանը փակվել է, սովորողները և ուսուցիչները տեղափոխվել են Ներսեսյան վարժարան։

Արամյան-Ունճյան վարժարան, երկսեռ վարժարան Կ. Պոլսի Գատըգյուղ թաղամասում։ 1874-ին հիմնվել Է Արամյան վարժարանը, որը միացել Է 1912-ին հիմնված Ունճյան վարժարանին և վերանվանվել (1912) Արամյան-Ունճյան։ Հիմնադիր Ժիրայր Ճանկյոզյան։ Նորոգվել Է 1962-ին։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ։ Տարբեր տարիների վարժարանում դասավանդել են Մելիքսեդեկ արք. Մուրադյանը, Եղիշե արք. Դուրյանը. Ա. Խորասանճյանը, Ս. Կուրտիկյանը. Հ. Աճառյանը, Հ. Հինդլյանը և ուրիշներ։ Ունի 161 աշակերտ։

Պերպերյան վարժարանի սպորտային թիմը, 1912 թ.Պերպերյան վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց։ Հիմնվել Է 1876-ին. Կ. Պոլսի Դատըգյուղ թաղամասում՝ Ռեթեոս Պերպերյանի ջանքերով։ Ունեցել Է նախապատրաստական, նախակրթական, ուսումնական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ)։ Բարձր դասարաններում ոաուցումը կատարվել Է ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական։ Դաասվանդել են հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն։ Լրիվ դասընթացն ավարտողը ստացել է դպրության կամ գիտության պսակավորի աստիճան։ Շրջանավարտները նաև իրավունք էին ստանում ուսումը շարունակելու եվրոպական երկրների համալսարաններում։ 

Կեդրոնական վարժարան, բարձրագույն կրթական հաստատություն։ Հիմնվել է 1886-ին, Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում՝ պատրիարք Ներսես Վարժապետյանի և հայ մտավորականության ջանքերով։ Առաջին տնօրենն էր Մինաս Չերազը։ Ընդունվել են 6-ամյա նախակրթարանն ավարտածները։ Ոաուցումը հիմնականում վճարովի էր։ Շրջանավարտները կարող էին ուսումը շարունակել եվրոպական երկրների համալսարաններում։ 1890-91 ոաումնական տարվանից ուսուցումը 5 տարի էր։ 1947-ին Ստամբուլում հիմնվել է Կեդրոնական վարժարանի Սանուց միությունը, որն իր մասնաճյուղերն ունի Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։

Տատյան վարժարան, երկսեռ վարժարան։ Հիմնվել է 1892-ին, Կ. Պոլսում՝ Տատյան գերդաստանի բարերարությամբ։ Ներկայումս (2003) ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ բաժիններ, որոնցում սովորում է 426 աշակերտ։

էսայան (Եսայան) վարժարան, հիմնվել է 1895-ին, Կ. Պոլսի ԹագսիմԷսայան Վարժարան թաղամասում՝ Մկրտիչ և Հովհաննես էսայան եղբայրների բարերարությամբ՝ Նարեկյան վարժարանի հիմքի վրա։ Սկզբում եղել է նախակրթարան, հետագայում՝ բարձրագույն կրթարան (լրիվ միջնակարգ), որը 1930-ին դարձել է լիցեյ, իսկ 1935-ին նորից միջնակարգ։ Միջնակարգ դպրոցների պետական ծրագրով նախատեսվող առարկաներից բացի, դասավանդվում են հայոց լեզու, օտար լեզուներ, նկարչություն, ձևագիտություն, երաժշտություն։ 1986-ից գործում են մանկապարտեզը և անգլերենի նախապատրաստական դասարանը։ 1922-40-ին աշակերտների թիվը տատանվել է 900-1200-ի միջև։ 1975-ին վարժարանն ունեցել է մոտ 300 աշակերտ, 2002-ին՝ 400։

Պեզազյան վարժարան, միջնակարգ դպրոց։ Հիմնվել է 1908-ին, Կ. Պոլսում Պ. Պեզազյանի ջանքերով։ Սկզբում կոչվել է Հայկական կրթարան, 1910-ից՝ Պեզազյան վարժարան։ Ունեցել է ցերեկային, գիշերօթիկ բաժիններ և մանկապարտեզ։ Սովորել են հիմնականում ծնողազուրկ և անապահով ընտանիքների երկսեռ երեխաներ։ Ոաուցանվել են հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ընդհանուր և հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, բնական գիտություններ և այլն։ Բոլոր առարկաները դասավանդվել են ֆրանսերենով։ 1926-ին դասվել է լիցեյների շարքը։ 1942-ին բարձր դասարանները փակվել են, պահպանվել են մանկապարտեզը և նախակրթարանը։ 1955-ին դպրոցն իր գույքով նվիրվել է հայկական համայնքին։

Նոր դպրոց, կրթական հաստատություն։ Հիմնվել է 1909-ին, Կ. Պոլսի Բանկալթի թաղամասում՝ Հ. Հինդլյանի և Գ. Մալաթյանի նախաձեռնությամբ։ Սկզբնական շրջանում ունեցել է բարձրագույն նախակրթարանի մակարդակ։ Գիշերօթիկ և ցերեկային բաժիններում սովորել են միայն տղաներ։ 1911-ին գործել է միջնակարգ դպրոցի ծրագրով։ 1930-ին դարձել է նախակրթարան։ Ունեցել է մանկապարտեզ։ Դասավանդել են Հ. Հինդլյանը, Գ. Մալաթյանը, Զ. Գալֆայանը, Դ. Վարուժանը և ուրիշներ։ Դպրոցի ենթակայության տակ էր Հ. Հինդլյան հրատարակչական ֆոնդը։ Փակվել է 1988-ին։

Մերամեթճյան վարժարան, երկսեռ վարժարան։ Հիմնվել է 1912-ին, Կ. Պոլսի Ֆերիգյուղ թաղամասում։ Հիմնադիր՝ Վահան Խուդավերդյան։ Ներկայումս ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ (1952-ից) բաժիններ, որոնցում սովորում է 284 աշակերտ։

Կարագյոզյան (Գարագյոզյան) որբանոց, երկսեռ գիշերօթիկ նախակրթարան-որբանոց։ Հիմնվել է 1913-ին, Կ. Պոլսի Շիշլի արվարձանում՝ Տիգրան Կարագյոզյանի կտակած միջոցներով։ Հիմնադիր Մարտիրոս Ենիյորկան։ Սովորում են 7-17 տարեկան ծնողազուրկ երեխաներ։ Ունի նաև ցերեկային դասընթացներ, որտեղ գիտելիք են ստանում դպրոցին մոտ ապրողները։ Գործում է մանկապարտեզ։ Ոաուցումը տարվում է 6-ամյա ծրագրով։ Դասավանդվում են հայերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա։ Մեծ տեղ է հատկացվում մարմնամարզությանը, արհեստների ուսուցմանը։ Սաները զբաղվում են նաև երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ունի գրադարան, գեղարվեստական աշխատանոց, արհեստանոցներ, թատերախումբ, երգչախումբ։ 1926-ից գործում է Կարագյոզյան սանուց միությունը։ Ունի խնամակալ մարմին՝ բաղկացած 8 հոգուց (ընտրվում է 4 տարին մեկ)։ Ներկայումս (2003) վարժարանն ունի 180 սան, 23 ուսուցիչ։

Սուրբ Խաչ դպրեվանքՍուրբ Խաչ դպրեվանք, բարձրագույն դպրոց՝ լիցեյ։ Հիմնվել Է 1953-ին, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Հիմնադիր Պետրոս Թյուրապիք։ Սկզբնական շրջանում եղել է գիշերօթիկ վարժարան՝ միջնակարգի և լիցեյի (6-ամյա). աստվածաբանական-ընծայարանի (3-ամյա) բաժիններով։ Ներկայումս իր կրթական և դաստիարակչական գործունեությունը շարունակում Է որպես լիցեյ՝ երեք դասարաններով, որոնցում սովորում Է 107 աշակերտ։ Դասավանդվում են հայերեն (շաբաթական 4 ժամ), թուրքերեն, անգլերեն, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, տարրաբանություն, բնագիտություն։ Հրատարակում է «Փունջ» պարբերականը (հայերեն և թուրքերեն)։ Ունի սանուց միություն։ 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 185-189:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am