Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Թուրքահայ մշակույթ. ճարտարապետություն

 Կ. Պոլսի ճարտարապետական նկարագրի ձևավորման գործում զգալի ներդրումՍուլեյմանիե մզկիթը (Ճարտ.՝ Սինան) են ունեցել հայ ճարտարապետները: XVI դ. Հռչակված էր Սինանը՝ օսմանյան պետության գլխավոր ճարտարապետը, որը հեղինակ է նշանավոր Սուլեյմանիե մզկիթի (1550-57), ինչպես նաև բազմաթիվ պալատների ու ապարանքների, հասարակական կառույցների։ Հետագայում (շուրջ երեք դար) Կ. Պոլսում գործել են Պալյանների ճարտարապետական տոհմի ներկայացուցիչները, որոնց գործանեությունը առանձնապես բեղմնավոր է եղել XIX դ.։

Բեյլերբեյի ծովափնյա պալատը Կ. Պոլսում (Ճարտ.՝ Ս. Պալյան)Պալյանների նախագծով Կ. Պոլսում կառուցվել են տարբեր բնույթի բագմաթիվ շենքեր ու կառույցներ՝ Դոլմաբախչեի, Սարայ Բուրնուի, Բեյլերբեյի, Չրաղանի պալատները, Թոփխանեի, Օրթաքյոյի (Սիջագյուղի), Սեջիդիեի, Վալիդե, Չրաղանի մզկիթները, Սելիմիեի, Գյումյուշսույուի զորանոցները, սուլթան Մահմադի դամբարանը, Թոփխանեի ժամացույցի աշտարակը, Գեոք Սուի, Թոքաթի, Չիֆլիկի, Ելդըզի ապարանքները և այլն։ Միաժամանակ Պալյանների նախագծերով (ինչպես և նրանց աոանձին ներկայացուցիչների նյութական օժանդակությամբ) Կ.Պոլսում և արվարձաններում հայ համայնքի կարիքների համար կառուցվել են տարթեր շենքեր։ Կարապետ Պալյանի նախագծով կառուցվել է Եդիկուլեի «Սուրբ Փրկիչ»Դոլմաբահչե պալատ։ Տեսարանը Բոսֆորի կողմից ագգային հիվանդանոցը (1834, ճարտարապետ` Հ. Սերվերյանի հետ, Հ. Պեզճյանի նախաձեռնությամբ), վերազինվել Սկյուտարի Երուսաղեմատան վանքը, որտեդ 1838-ին բացվել է բարձրագույն ժառանգավորաց վարժարանը՝ Սկյուտարի (Սեմերճյան) ճեմարանը (երկուսն էլ՝ ճարտարապետ Հ. Սերվերյանի հետ), կառուցվել է Պեշիկթաշի հայկական եկեղեցին (1838), նորոգվել Ս. Հակոբ վանքի եկեղեցին և նրան առընթեր կառուցվել հոգևոր ճեմարան։ Պալյանների նախագծած ուԵլդըզի պալատը (1861–76 թթ., ճարտ.՝ Սարգիս և Սիմոն Պալյաններ) կառուցած շենքերի թվին են պատկանում նաև Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը (ճարտարապետ՝ Ս. Պալյան), հայ մեծահարուստների բազմաթիվ մենատներ և այլն։ Կ. Պոլսում Պալյանների ստեղծած շենքերի ճարտարապետությունը բագմաոճ է։ Եթե պալատների, ապարանքների և նույնիսկ մգկիթների ճարտարապետությանը լուծված Է Եվրոպայում այն ժամանակ տարածված կլասիցիզմի և բարոկկոյի սկզբունքներով, ապա Պեշիկթաշի հայկական եկեղեցին կառուցվել է հայկական ճարտարապետության ավանդույթներով (նախագծման ընթացքում ճարտարապետ Կ. Պալյանը հատուկ ուղևորվել է Անի՝ ուսումնասիրելու տեղի հուշարձանները)։

Դեռևս Բյուզանդական կայսրության օրոք Կ. Պոլսում ապրել ու ստեղծագործել ենՊեշիկթաշի Սբ Աստվածածին եկեղեցին (1838 թ., ճարտարապետ՝ Կարապետ Պալյան) հայ արվեստագետներ։ Հայ նկարիչները որմնազարդել են թուրքական պալատները, ապարանքները, հայկական եկեղեցիներն ու ամիրաների տները։ Պահպանվել են Էյուբի Ս. Աստվածածին եկեղեցու «Ավետումը» (XVII դ.), «Աստվածամայրը Հիսուսի և Հովհաննես Սկրտչի հետ» (խաչակալ, XVIII դ. 2-րդ կես), Ս. Հրեշտակապետի եկեղեցու «Ահեղ դատաստանը» (XVIII դ. սկիզբ) և բարձրարվեստ այլ գործեր։ ճարտարապետներ Պալյանները նաև հարդարող նկարիչներ էին, նրանց հետ են աշխատել ճարտարապետներ Հ. Սերվերյանը, Մ. Խալֆան, Զ. Թաշճյանը։ Նրանց արվեստը բնորոշվում Է զարդանախշերի շքեղությամբ, հախճապակու, ոսկու, գունավոր մարմարների, հայելիների օգտագործմամբ, դռների շքեղ նկարազարդմամբ, վիտրաժների գունագեղությամբ, Արևելքի և ժամանակի ֆրանսիական արվեստի յուրօրինակ զուգորդմամբ։ XVII-XX դդ. Մանասե ընտանիքի պալատական նկարիչները ոչ միայն զբաղվում էին շենքերի ներքին հարդարանքով, այլև հաստոցային և մանրանկարչական դիմանկարների հեղինակներ էին։

Երվանդ ՈսկանԿ. Պոլսի մշակութային կյանքում կարևոր նշանակություն է ունեցել հայ քանդակագործ Երվանդ Ոսկանի գործունեությունը, որը իրավամբ համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը։ Նա նկարիչ ու հնագետ Օսման Համդի բեյի հետ հիմնադրել է Կ. Պոլսի հնագիտության թանգարանը, Գեղարվեստի վարժարանը (բացվել է 1883-ին)։ Վերջինիս սաներն են եղել ճարտարապետ Թորոս Թորամանյանը, նկարիչներ Հովսեփ Փուշմանը, Արշակ Ֆեթվաճյանը, Տիրիթը, Ու. Էքսերճյանը, Գ. Քյուչեօղլյանը, Մ. ճիվանյանը, Կ. Ադամյանը, Հ. Ալյանաքը, Ե. Նազարյանը, Լ. Քյուրքչյանը, Իհսան Օգսոյը, Ա. Սարգսյանը և ուրիշներ։ Կ. Պոլսում ապրել ու ստեղծագործել են նաև Մ. Տիրացույանը, Հ. Ճիվանյանը, Ու. Պեյզատը, Փ. Թերլեմեզյանը, Հ. Փափազյանը և այլ հայ արվեստագետներ։ Դեկորատիվ քանդակագործաթյան վարպետներից է Ռ. Պետրոսյանը, քարի և փայտի գեղարվեստական ձևավորման արվեստի առաջատար մասնագետ Կ. Պալյանը: Գրաֆիկան հիմնականում զարգացել է գրքի տպագրության զուգընթաց: Առաջին գրաֆիկներից է Գրիգոր Մարզվանեցին: XIX դ. 60-70-ական թթ. Կ. Պոլսում հայտնի էր ծաղրանկարիչ Ս. Յաղճյանը:

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 196-198:

 

Տես նաև՝ Թուրքական ճարտարապետության հայկական նկարագիրը (տեսադարան)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am