Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Թուրքահայ երաժշտարվեստը

 Սինանյան նվագախումբ, 1861-1896 թթ.Հայկական ազգային, ինչպես և թուրքական երաժշտական մշակույթի գարզացմանը մեծապես նպաստել են Կ. Պոլսի հայ երաժիշտները։ Առավել ճանաչված երաժշտական գործիչներից են Չեոմլեկճի-զատե Պետրոսը, Թամբուրի Գույումճի Ոսկանը, Թամբուրի Հարութինը (XVIII դ.), Թամբուրի Նիկողոսը, Աստիկ Համամճյանը, Քեմանի Թադեոս Քեոսեյանը, Քեմանի Սարգիսը (XIX դ.), Ուդի Հրանտը (XX դ.) և ուրիշներ։ Հայկական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից են Հ. Լիմոնճյանը, Հ. Չերչյանը, Գ. Երանյանը, Ե. Տնտեսյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Մյուհենտիսյանը, Ռ. Փափազյանը, Ն. Թաշճյանը, Ս. Խանճյանը, Գ. Կոստանդյանը և ուրիշներ։ Անգնահատելի է այդ գործում Տ. Չուխաճյանի և Կոմիտասի ներդրումը։ Գործել ենԱդաբազարի Ազգային նվագախումբ, 1909 թ. «Քնար հայկական» (1862-63) երաժշտական ընկերությունը, Սինանյան նվագախումբը (1861-96, դիրիժոր՝ Գ. Սինանյան), Արամյան թատրոնի (1846-66, դիրիժոր՝ Կ. Փափազյան), սիմֆոնիկ (1923-40, դիրիժոր՝ Վ. Մյուհենտիսյան) և այլ նվագախմբեր։ Գ. Քելեկյանը հիմնել է «Գրեգոր» առաջին ջազ-նվագախումբը։ XIX դ. 2-րդ կեսին-XX դ. սկզբին բացառիկ երևույթ էր կին կոմպոզիտորների՝ Արմավենի Գյուլքեկյանի, Լյուսի Հազարապետյանի, էբրուհի Սիրաքյանի գործունեությունը։

Ամասիայի հայկական վարժարանի շեփորահարների խումբ, 1890-ականների վերջ 1900-ականների սկիզբXX դ. հայ երաժիշտներից են խմբավարներ և դիրիժորներ Ա. Գավաֆյանը, ժ. Արսլանյանը, ժ. Չարքչյանը, Տ. Մամիկոնյանը, Կ. Արմանը, կոմպոզիտորներ Լ. Չիլինկիրյանը, է. ՄանասըՎ. Արսլանյանը, Հ. Հանեսյանը, դաշնակահարներ Ս. Բաբելյանը, Կ. Փափազյանը, Հ. Քյուրքչյանը, Ա. Ալչքյանը, Վ. Մազլումյանը, Գ. Տիրատուրյանը, Մ. Ոսկանը, Ա. Մխիթարյանը, Հ. Միսքչյանը, Ա. Հեռլյանը, օպերային թատրոնի երզիչ-երգչուհիներ Պ. Գույումճյանը, Գ. Պոյաջյանը, Հ. Թոփուզը, Ն. Ռուշանը, Ն. Պայվերտյանը, Հ. Հազրյանը, Ա. Մուրադյանը, Թ. Մելեքյանը, Ա. Քիթապճյանը, Մ. Գարագաշը, Ա. Մանուկյանը և ուրիշներ։

Կ. Պոլսի հայկական դրամատիկական թատրոնների դերասանների, մենակատարՊենկլյան թատերախումբը և «Քնար» նվագախումբը Տիգրան Չուխաճյանի մահարձանի առաջ, 1912 թ. երգիչ-երգչուհիների ուժերով բեմադրվել են երաժշտաթատերական ներկայացումներ (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա», «Քեոսե-Քեհյա», «Զեմիրե», Ա. Տիգրանյանի «Անուշ» և այլն), գործել են երաժշտական տարբեր համույթներ (եռյակ, քառյակ, հնգյակ և այլն), փողային նվագախմբեր։ Կար երաժշտական հրատարակչություն։ Պոլսահայ միջավայրում են կազմավորվել և միջազգային ճանաչում են ստացել կոմպոզիտոր Ս. Էլմասը, կոմպոզիտոր և ջութակահար Հ.Կյուտենյանը, կոմպոզիտոր և թավջութակահար Տ. Ալեքսանյանը, կոմպոզիտորներ Շ. և Օ. Պերպերյանները, Ա. Պարթևյանը, ջութակահարներ Մ. Տարենտելյանը, Գավաֆյան քույրերը, թավջութակահար Ն. Ալալեմճյանը, լայն գործունեություն են ծավալել դաշնակահարներ Վ. Սվաճյանը, Ս. Յավրյանը, Ա. Կասեր-Ղազարյանը, Շ. Արծրունին, երգիչ-երգչուհիներ Ա. Սվաճյանը, Ա. Մանուկյանը և ուրիշներ։ Կ. Պոլսում գործում են տասնյակ հայկական երգչախմբեր «Կոմիտաս», «Գողթան», «Նարեկացի», «Լուսավորիչ», «Վարդանանց», «Դուրյան», «Ս. Թարգմանչաց», «Սայաթ-Նովա» (մանկական) և այլն։

Զմյուռնիայի «Քնար» նվագախումբը, 1909 թ. Մարզվանի «Անատոլիա» վարժարանի նվագախումբը, 1909-1910 թթ. Սամսոնի Հայկական վարժարանի նվագախումբը

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 195-196:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am