Տպագրություն
Բաքվի հայոց մարդասիրակիան ընկերության ջանքերով 1870-ին հիմնվել է Բաքվի առաջին հայկական տպարանը՝ «Արորը», որն իր գոյության 13 տարիների ընթացքում տպագրել է 20-ից ավելի գրքեր՝ «Սոխակ Հայաստանի» երգարանի 4պրակները, Մխիթար Գոշի, Օլիմպիանոսի և Եզովպոսի առակները, դասագրքերը ևն: XIX դ. վերջին գործել են «Մալաֆյանց և ընկ.», Ա. Ղասաբյանցի տպարանները, այնուհետև բացվել են Ս. Տեր-Հովհաննիսյանցի, Հ. Գյուլբասարյանի, Ս. Շահբաղյանի, Ղազարյան եղբայրների տպարանները: XX դ. սկզբին հիմնվել են Ն. Երևանցյանի, Մ. Անտոնյանցի, Ա. Թառայանի, Լ. Միրզոյանի, Կ. Խատիսյանի, «Արծվաբերդ», «Արամազդ», Կարապետյան եղբայրների տպարանները: Բաքվում գործող մի շարք այլ տպարաններում ևս տպագրվել են հայերեն գրքեր ու պարբերականներ:
Մամուլ
Մինչև 1920-ը Բաքվում հրատարակվել է ավելի քան 80 անուն հայկական պարբերական: Առաջին 1874-ից Շուշիում լույս տեսնող «Հայկական աշխարհ» գրական-մանկավարժական ամսագիրն էր, որը շարունակել է հրատարակվել Բաքվում, 1877-1879-ին: Բաքվում են լույս տեսել «Կոչ-Դևեթ», «Օրեր», «Նոր խոսք», «Սոցիալ-դեմոկրատ», «Բանվորի խոսք», «Տեղեկատու» և բոլշևիկյան այլ պարբերականներ: Այստեղ հրատարակվել են նաև գրական-հասարակական «Շեփոր», «Առավոտ», «Թատրոն և երաժշտություն», «Հայարտուն», «Կոմունիստ», «Գրական Ադրբեջան», «Ագիտատոր» և այլ պարբերականներ:
«Բանվորի խոսք» , շաբաթաթերթ: ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան: Լույս է տեսել 1918-ին, Բաքվում: Պայքարել է Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատման համար: Տպագրվել է Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Վ. Լենինի գործերը: Աշխատակցել են Ս. Շահումյանը,Ա. Միկոյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Կարինյանը, Ս. Կասյանը և ուրիշներ:
«Գրական Ադրբեջան», գրական-գեղարվեստականերկամսյա հանդես: Ադրբեջանի գրողների միության պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1957-89-ին, Բաքվում: Խմբագիրներ՝ Ս. Գրիգորյան, Վ. Աբրահամյան: Լուսաբանել է հանրապետության գրական կյանքը, ծանոթացրել սկսնակ հայ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություններին: Թղթակցել են Ադրբեջանի և Հայաստանի գրողներն ու գրականագետները:
«Կոմունիստ», օրաթերթ: Ադրբեջանի կոմկուսի պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1920-89-ին, Բաքվում: Առաջին տարիներին ներկայացրել է Ադրբեջանի տնտեսության վերակառուցմանն ուղղված միջոցառումները, ծանոթացրել հանրապետության հայ բնակչության առօրյային, տպագրել հայ գրողների գործեր: 1960-ական թթ. Սկսած՝ տեղի կուսակցական և խորհրդային մարմինների ճնշման տակ առավել որոշակի է ուրվագծվել թերթի պասիվ դիրքորոշումը Ադրբեջանի սահմաններում գտնվող հայկական տարածքների(Լեռնային Ղարաբաղ, Նախիջևանի Իքնավար Հանրապետություն) և հայաբնակ վայրերի հայ բնակչության հետապնդումների, հայկական հուշարձանների յուրացման կամ ոչնչացման փաստերի վերաբերյալ: Փակվել է 1989-ի դեկտեմբերին:
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am