Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Թեքեյան մշակութային միություն

 Թեքեյան մշակութային միությունը (ԹՄՄ) մշակութային-կրթական կազմակերպություն է։ Հիմնվել է 1947-ին, Բեյրութում։ Կոչվել է արևմտահայ հայտնի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով։ Հիմնադիրներն են Հրաչյա Սեդրակյանը, Բարունակ Թովմասյանը, Գերսամ Ահարոնյանը, Համբարձում Պհրպերյանը, Հովսեփ Յոգղաթլյանր, Հայկաշեն Ուզունյանը, Հակոբ Գավիթյանը։ Գործում է Ռամկավար ազատական կուսակցության հովանու ներքո։ Նպատակն Է՝ «պահպանել հայ ժողովրդի մշակութային ժառանգաթյունը», ստեղծել դպրոցներ և «ուսուցանել հայ լեզուն, պատմությունը, գրականությունը, կրոնը, արվեստներն ու գիտությունը», ինչպես նաև «պատրաստել ազգային գործիչներ և օժանդակել ուսանողներին, որոնք կնվիրվեն հայագիտաթյանը»։

Կազմակերպությունը, որին անդամագրվել են հայ գրողներ, երգահաններ, մշակութային գործիչներ և բազմաթիվ արվեստասերներ, սկսել է նյութապես և բարոյապես օժանդակել հայկական դպրոցներին, ուսուցիչներին, ուսանողներին և մշակույթի գործիչներին, ստեղծել պատանեկան, երիտասարդական, արիական-սկաուտական խմբեր, հրատարակել գրական-գեղարվեստական և գիտական գործեր։

ԹՄՄ-ն պահում է երկու հայկական դպրոց (Բեյրութի Վահան Թեքեյան և Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան), իսկ Հայաստանում գործում Է Վ. Թեքեյանի անունը կրող չորս դպրոց (Երևան, Գյումրի, Ստեփանավան, Արագածոտնի մարզի Կարբի գյուդ)։ Միության կազմակերպած գրական-գեղարվեստական լայնածիր միջոցառումների շարքում հիշատակելի են վարդանանց պատերազմի 1500-ամյակի տոնակատարությունները, Երեանի հիմնադրման 2750-ամյակի հանդիսությունները, Գրիգոր Նարեկացու 1000-ամյակին նվիրված փառատոնը, Մեսրոպյան և Կոմիտասյան փառատոները, Մեծ եղեռնի 70-ամյա տարելիցին նվիրված գեղարվեստական մրցույթները։

ԹՄՄ-ն մասնաճյուղեր ունի Բեյրութումիբանան), Հալեպում և Դամասկոսում (Սիրիա, գործում Է «Թեքեյան-Մաարրի» մշակութային միություն անունով), Ամմանում (Հորդանան), Սիդնեյում (Ավստրալիա), Լոնդոնում (Անգլիա), Բոենոս Այրեսում (Արգենտինա), Մոնրեալում և Տորոնտոյում (Կանադա), ԱՄՆ-ի մի շարք քադաքներում։ Մասնաճյուղերն ունեն իրենց տեղական վարչությունները (12 քաղաքներում սեփական շենքեր ու կենտրոններ)։

ԱՄՆ-ում և Կանադայում գործող մասնաճյուղերն ունեն իրենց ընդհանուր ղեկավար մարմինը, որր կոչվում է Կենտրոնական վարչություն (նստավայրը՝ Բոստոն)։ Բեյրութում, Լիբանանի վարչությունից բացի, գործում է ԹՄՄ վերին ղեկավարությունը (կոչվում է Հիմնադիրների մարմին)։ Կենտրոնական մասնաճյուղերի վարչություններին կից գործում են կրթական, գրական, արվեստի, թատերական, հրատարակչական, մարզական, կանանց հանձնախմբեր, նաև ակումբներ։

ԹՄՄ-ին են միացել (պահպանելով իրենց անունները) նաև Կահիրեի «Հայ գեղարվեստասիրաց», «Կոկանյան սրահ», Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ», Աթենքի «Արարատ» միությունները, Երուսաղեմի Հայ երիտասարդաց միությունը։

1956-ից ԹՄՄ-ն հրատարակում Է «Շիրակ» (Լիբանան) գրական-գեղարվեստական ամսագիրը, 1975-ից «Սարդարապատ» (Արգենտինա) և «Ապագա» (Կանադա) շաբաթաթերթերը։ Ունի «Թեքեյանի ձայն» ռադիոժամեր և հեռաստաժամեր (Մոնրեալ, Տորոնտո, Դետրոյտ, Մոնտեվիդեո ևն)։

ԹՄՄ-ն պարբերաբար կազմակերպել է հայրենի արվեստագետների ևԱրշակ Տիգրանյան վարժարանը ԱՄՆ-ում ստեղծագործական խմբերի բազմաթիվ ցուցահանդեսներ, ելույթներ ու մշակութային փառատոներ սփյուռքահայ համայնքներում։

1996-ին հիմնվել են միության «Հայկաշեն Ուզունյան» գրական, «Վարդգես և Ռիտա Պալյան» մամուլի մրցանակները։

1990-ի նոյեմբերի 3-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ԹՄՄ հիմնադիր համագումարր։ ՀԹՄՄ-ի նպատակն է աջակցել ազգային մշակույթի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը՝ որպես հայ ժողովրդի գոյատևման և առաջադիմության, կարևորագույն գործոն: Մասնաճյուղեր է հիմնել Գյումրիում, Գորիսում, Մասիսում և Շուշիում: 1997-ին Երևանում գործում է Թեքեյան մշակութային կենտրոնը: ՀԹՄՄ վարչության նախագահներ են ընտրվել երգահան Վռամ Գրիգորյանը (1990-93), նկարիչ Սուքիաս Թորոսյանը (1993-94), կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը (1994-97), գրականագետ Լևոն Մկրտչյանը (1997-99), պատմաբան Ռուբեն Միրզախանյանը (2003-ից):

ՀԹՄՄ վարչությունն ամենամյա մրցանակներ է շնորհում մշակույթի հինգ բնագավառներում՝ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, թատրոն և կինո: 1998-ին սահմանված «Ադամանդակուռ ոսկե Արարատ» պատվո նշանը շնորհվել է բարոնուհի Քերոլայն Քոքսին (Անգլիա), բարերար Հաբեթ Թորոսյանին (ԱՄՆ), ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանին, դուդուկահար Ջիվան Գասպարյանին՝ «հայ մշակույթի տարածման և զարգացման գործում ակնառու ծառայությունների համար»: 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 663-664:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am