Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը

 Սան Ֆրանցիսկոյում հայերը բնակություն են հաստատել XIX դ. 80-90-ական թթ.։ 1912-ին նրանց թիվը 150 էր։ Համայնքը սկսել Է ստվարանալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924-ին Սան Ֆրանցիսկոյում (Օքլենդի և Բերկլիի հետ) բնակվել Է 1500 հայ։ Հայերի հոսքը շարունակվել Է ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ 1962-ին Սան Ֆրանցիսկոյում և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Ռեդվուդ Սիթի, Սան Խոսե, Բերկլի, Սանսսս Կլարա, Ռիչմոնդ և այլն) բնակվել Է 6 հզ. հայ, 1970-ական թթ. սկզբին շուրջ 10 հզ., 1983-ին՝ 25 հզ.։ Ներկայումս (2003) Սան Ֆրանցիսկոյի և շրջակայքի հայերի թիվը շուրջ 100 հզ. Է։ Առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բիթլիսցիներ. զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ և այլն։ Հետագա տարիներին հայերն աստիճանաբար րնդգրկվել են քաղաքի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում։ Համայնքի ազգային-հասարակական կյանքը կազմակերպում են հայապահպան գործունեությամբ զբաղվող զանազան միություններ։ XX դ. սկզբից գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները՝ Ամերիկահայ քաղաքացիների լիգայի, Ամերիկահայ իրավանց խորհրդի, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության, Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միության, Հայ դատի հանձնախմբի, ինչպես նաև ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, հայրենակցական միությունների, Թեքեյան, Համազգային և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։

Սան Ֆրանսիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիՍան Ֆրանցիսկոյում և արվարձաններում գործում են հայ առաքելական Ս. Գրիգոր Լուսավորիչ (1925-ից), Ս. Հովհաննես Մկրտիչ (1941-ից, ունի տիկնանց օժանդակ մարմին), Ս. Վարդան (1932-ից), ավետարանական Գողգոթա (1926-ից) և Բեթըլ (1933-ից) եկեղեցիները։ Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկական եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980-ին բացվել Է նորակառույց Հայ կենտրոնը՝ սրահով և Գռուզյան-Զաքարյան Վասպուրական ամենօրյա վարժարանով։ 1994-ից Բերկլիի համալսարանում գործում Է Վիլյամ Սարոյանի անվան հայագիտական ամբիոնը։

1924-25-ին հրատարակվել Է «Ծիածան» ամսաթերթը։ 1921-ին հիմնվել Է «Մասիս» ակումբը, որն ունեցել Է թատերախումբ։ 1960-ական թթ. սկգբին ստեղծվել է Հայ դրամատիկ թատերախումբը (գործել Է 16 տարի)։ Այժմ գործում են «Կռունկ» պարախումբը, Նիկոլ Աղբալյան գրադարանը, թատերախումբ։ Եթեր Է հեռարձակվում հայկական ռադիոժամ։

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 44:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am