Սամսունում (Սամսոն, պատմական՝ Ամիսոս) հնագույն ժամանակներից բնակված հայերը զգալի դեր են խաղացել տեղի առևտրական և արհեստագործական կյանքում։ Սամսունից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), միրգ և այլն։

1914-ին Սամսունում բնակվել է ավելի քան 10 հզ. հայ։ Ունեցել են 2 եկեղեցի (առաքելական և ավետարանական) և 2 վարժարան։ Սամսունը եղել է առաջնորդական թեմի և Ջանիկիանկախ սանջակի վարչական կենտրոնը։ Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտական ամսագիրը (1914)։ Սամսունի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանումը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Խերյան, Իպրանոսյան, Մսրյան, Աբրահամյան, Պահճեգուլյան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում։ Սեծ եղեռնի ժամանակ Սամսունի հայերը ենթարկվել են բռնագաղթի և կոտորածների։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Սամսուն-Ջանիկի հայ կաթոլիկ եկեղեցին Սամսունի Հայկական եկեղեցին և գերեզմանոցը Սամսոնի Հայկական վարժարանի նվագախումբը
Սամսուն – Ջանիկի Սուրբ Նիկողոս (Նիկողայոս) եկեղեցին Սամսուն, 1913 թ., ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 182:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am