Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Փրովիդենսի հայ համայնքը

 Փրովիդենսի հայ համայնքը սկսել Է ձևավորվել XIX դ. վերջին քառորդին։ 1897-ին բնակվել Է 450, 1902-ին՝ 1350, 1910-ին՝ 2500, 1962-ին՝ 12-13 հզ. հայ։ Ներկայումս (2003) Փրովիդենսում և արվարձաններում հայերի թիվը շուրջ 30 հզ. Է։ Առաջին հայ բնակիչներն աշխատել են տեղի արդյունաբերական ձեռնարկություններում, զբաղվել արհեստներով (կոշկակարություն, դերձակություն, ներկարարություն և այլն)։ Ներկայումս մեծ թիվ են կազմում բժիշկները, ատամնաբույժները, դեղագործները, ճարտարագետները։ 1890-ին հիմնվել Է Խրիմյան ընկերությունը, 1894-ին՝ Հայկազյան և Ազգային տնտեսական միությունները, 1897-ին՝ Որբախնամ, 1899-ին՝ Փրովիդենսի Հայուհյաց որբախնամ ընկերությունները։ Գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները,  ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի, Համազգայինի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, հայրենակցական մի շարք միությունների (Համախարբերդցիական, Հաճընի ընդհանուր, Բալու-Պաղին գյուղի ուսումնասիրաց և վերաշինաց. Բալու-Հավավ գյուղի ուսումնասիրաց, Քղիի Խուփս գյուղի) կենտրոնական վարչություններն ու մասնաճյուղերը։ Համայնքում գործում են առաքելական Ս. Սահակ-Մեսրոպ (1914-ից), Ս. Վարդանանց (1940-ից) և ավետարանական Եփրատյան (1889-ից) եկեղեցիները։ Ս. Վարդանանց եկեղեցուն կից հիմնվել է Մուրադ Արմենյան մեկօրյա դպրոցը։ 1907-ինՀայ նահատակների հուշարձանը Փրովիդենսում կազմվել է թատերախումբ (1912-ից կոչվել է «Հնչակ»), երկար տարիներ գործել Է «Ազատամարտ» թատերախումբը։ Փրովիդենսում լույս են տեսնում «Կանթեղ», «Փարոս» եկեղեցական պարբերականները։ Գործում Է հայկական ռադիոժամ։ Փրովիդենսի կենտրոնական հրապարակներից մեկում կանգնեցվել Է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 44-45:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am