Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Նյու Յորքի հայ համայնքը

 Նյու Յորքի հայ համայնքը սկզբնավորվել Է 1870-ական թթ. վերջից, ստվարացել XIX դ. վերջին - XX դ. սկզբին հատկապես Մեծ եղեռնից հետո։ 1930-ին Նյու Յորքի հայերի թիվը 20 հզ. էր։ Համայնքը համալրվել Է երկրորդ համաշխարհային պատերազմի և նրան հաջորդող տարիներին Եվրոպայից, Մերձավոր և Սիջին Արևելքից գաղթած հայերով։ Ներկայումս (2003) Նյու Յորքում և շրջակայքում բնակվում Է շուրջ 75 հզ. հայ։ Համայնքի սոցիալական կազմը խայտաբղետ Է` բանվորներ, մանր ու խոշոր առևտրականներ, սպասարկման ոլորտի ծառայողներ, գործարանատերեր, մտավորականներ (ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարագետներ, իրավաբաններ, ճարտարապետներ, գիտնականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ)։

Նյու Յորքը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի կենտրոնն Է։Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցի, ԱՄՆ-ի Արևելյան թեմի գլխավոր տաճարն է Գործում են առաքելական Ս. Վարդան մայր տաճարը, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Խաչ, Ս. Սարգիս, Սրբոց նահատակաց, կաթոլիկ Ս. Աննա, և ավետարանական եկեղեցիները, Սրբոց նահատակաց, Ս. Գրիգոր Լուսավորիչ ամենօրյա վարժարանները, Սիամանթո ակադեմիան (ճեմարան), Ս. Ներսես հոգևոր ճեմարանը։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում գործում Է հայագիտական ամբիոն։

Նյու Յորքում 1947-ին հրավիրվել Է Հայկական համաշխարհային կոնգրեսը։

Նյույորքահայերի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին և հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները։

Նյու Յորքում են գտնվում ՀԲԸՄ-ի. ՀՕՖ-ի, Հայ դատի հանձնախմբի, Ամերիկահայ ուսանողների միության կենտրոնական գրասենյակները, Թեքեյան և Համազգային մշակութային միությունների, Սեբաստիայի վերաշինաց, Մալարիայի կրթասիրաց, Կեսարիայի. Չնքուշի. Չոմախլոփ, Տիգրանակերտի. Այնթապի, Մարաշի, Իրանահայերի, Պոլսահայերի հայրենակցական միությունների կենտրոնական վարչություններր կամ մասնաճյուղերը, Հայ գրականության բարեկամների, Հայ ատամնաբույժների, Հայ տիկնանց միջազգային. Հայ տարեցների տուն միությունները։ Գործում են նաև Ցեղասպանության և սթրեսների ուսումնասիրության հայ-ամերիկյան միությունը, Հայ կրթական խորհուրդը, Հովարդ Կարագյոզյան հաստատությունը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը, Ամերիկայի հայ եկեղեցական երիտասարդական միություններ: 1997-ին բացվել Է Հայ-ամերիկյան գործարար կենտրոնը։

Համայնքի մշակութային կյանքը կազմակերպում են «Ադամյան», «Հայ դրամատիկ խումբ» (այժմ «Սևան»), Համազգայինի «Մասիս», «Արտավազդ» թատերախմբերը, Հայ ժողովրդական պարերի ընկերակցությունը, «Անդրանիկ» և «Նաիրի» պարախմբերը, «Կոմիտաս», «Գուսան» երգչախմբերը։

Հայ գաղութի հիմնադրումից ի վեր հրատարակվել Է ավելի քան 100 անուն պարբերական։ Ներկայումս (2003) լույս են տեսնում «Հուշարար-Միություն», «Նոր Սեբաստիա», ″AGBU News Magazine″, ″Armenian Reporter″, ″Ararat″ պարբերականները։ Գործում են հայկական ռադիոժամեր։


 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 43:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am