Մշակույթ և գիտություն
(Եգիպտոսի հայ համայնք)
Եգիպտահայերն ստեղծել են մշակութային և գրական արժեքներ, որոնք հարստացրել են ոչ միայն հայ, այլև արաբական մշակույթը։
Գրականություն
Դեռևս XII դ. հայազգի առաջին արաբագիր հեղինակ Աբուլ Ղարաթ Թալայի իբն Ռուզզիք ալ Արմանին (Մելիք ալ Սալիհ), որը նաև Եգիպտոսի մեծ վեզիրն էր, գրել է բանաստեղծություններ, որոնց առանձին հատվածներ հասել են մեզ։ Հայտնի է և նրա հավաքած «Իմամ Ալիի զրույցները»։XII-XIII դդ. է գործել Աբուսահլ Հայր (Աբու Սալիհ ալ Արմանի), որը գրել է Եգիպտոսի եկեղեցիների և վանքերի պատմությունը՝ արժեքավոր տվյալներ հաղորդելով եգիպտահայության մասին։ XIII դարից հայտնի է նաև մատենագիր Բութրոս ալ Սաղամանղի ալ Արմանին, որը գրել է մեկնողական և դավանաբանական բնույթի երկեր՝ դառնալով արաբական քրիստոնյա գրականության ականավոր դեմքերից մեկը։
Եգիպտոսում են հիմնականում ապրել և ստեղծագործել բանաստեղծ Վահան Թեքեյանը, գրող Տիգրան Կամսարականը, գրող, հրապարակախոս Միքայել Կյուրճյանը։
Եգիպտահայ գրական կյանքի զարգացմանը նպաստել են նաև գրողներ Գաբրիել Թագվորյանը, Ստեփան Շահպազը, Արշամ Տատրյանը. Արմեն Տատուրյանը, Վահան Նավասարդյանը, Գաբրիել Լազյանը, Բենիամին Թաշյանը, հասարակական գործիչ, ծաղրանկարիչ և հրապարակախոս Ալեքսանդր Սարուխանը։
Թատրոն
Հայ թատերական կյանքը Եգիպտոսում սկզբնավորվել է XIX դ. 30-ական թթ.։ Առաջին ներկայացումները խաղացել է Ս. Պենկլյանի «Օսմանյան» օպերետային խումբը (Մ. Մնակյան, Սիրանույշ, վ. Գարագաշյւսն և ուրիշներ)։ 1896-ին կազմակերպվել է «Հայ դերասանական ընկերությունը» (Ս. Պենկլյան, Ե.Գարագաշյան, Դ. Թրյանց և ուրիշներ), որը ներկայացրել է հայերեն և թուրքերեն պիեսներ։ 1900-ական թթ-ից ի վեր Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միությանը, Կահիրեի հայկական ակումբներին կից ստեղծվել են թատերախմբեր, երևան են եկել տեղի դրամատուրգներ և դերասաններ։ Խաղացել են Տ. Կամսարականի և Մ. Կյուրճյանի «Փրկանքը», Ե.Օտյանի և Մ Կյուրճյանի «Չարշըլը Արթին ադան», Ս. Բյուրատի «վարդանանքր», Գ. Սվազլյանի «Ներգաղթը», Խ.Սան– տւսլճյանի. Ա. Սարուխանի, Պ.Մա– սիկյանի և այլոց, դասականների, ինչպես և հայաստանցի դրամատուրգների (Ա. Պապայան, Գ. Տեր-Գրիգորյան. Մ Քոչարյան) ժամանակակից պիեսներ։ Եգիպտահայ թատրոնի զարգացմանը նպաստել են Կ. Գալֆայանը, Լ. Շիշմանյանը, Վ. Երամյանր, Խ. Նորիկյանր, Գ. Բագրատունին, Ս. Եկենյանր, Խ. Սանտալճյանը, Ղ. Սարգիսյանը. Խ. Տետեյանը, Օ. և Պ. Վոլտերները, Ա. Վարդյանը. Ս. Գոչունյանը, Հ. Գալուստյանը և ուրիշներ։ 1950-70-ական թթ. արևելյան պարերի նշանավոր կատարողներից են Հերմինը (Սանոսյան), Հուդա Շեմսեդղինը (Ալիս Միսաքյան), որոնք նկարահանվել են նաև կինոյում։ Դասական բալետի առաջատար պարուհիներից էր Սոնյա Սարգիսը (Չամքերթենյան), որն աշակերտել է բալետմայստեր Լ. Գրիկուրովային։
Կինոարվեստ
Առաջին եգիպտական ֆիլմերից մեկում (1930-ական թթ.) նկարահանվել է հայ թատրոնի դերասանուհի Ա. Օհանյանը։ 1937-ին Հ. Նասիբյանը հիմնել է Եգիպտոսում գործող չորս կինոստուդիաներից մեկը «Նասիբ ֆիլմը»։ Հայ կինոդերասանուհիներից են Ֆեյրուզ և Նելլի Գալֆայան քույրերը, Ն. Քյուբելյանը (Լեպլեպա), Լ. Մարզպանը և Սիմի ժամալը։ Կինոյում նկարահանվել են նաև թատրոնի դերասան Ա. Վարդյանը, պարուհիներ Հերմինը, Հ.Շեմսեդղինը, Ս. Սարգիսը, Ս.Գոչունյանը և այլք։ Կինոյի բնագավառում են աշխատել ձևավորող Հ. Ասլանյանր, հնչյունային ռեժիսոր Գ. Չաքմաքջյանր, Հ. Հալեպլյանր, դիմահարդար Մ. Միքայելյանը, կինոքննադատ Ու. Դանիելը և այլք։
Կերպարվեստ
Եգիպտոսում կերպարվեստի գարգացման գործում որոշակի դեր ունեն հայ արվեստագետները։ Կահիրեի ղպտի եկեղեցիներում և արվեստի թանգարանում պահպանվում են Հովհաննեսի (Հաննա Երուսադեմցի) և նրա որդի Հովսեփ գեղանկարները (XVIII դ.)։ Կահիրեում և Ալեքսանդրիայում հայ նկարիչներ ու կիրառական արվեստի վարպետներ երևան են եկել հատկապես XIX դ. վերջին և XX դ. սկզբին։ Կահիրեում բացվել են Ա. Սարուխանի (1927), Օ. Ավետիսյանի (1932), Ե. Դեմիրճյանի (1934) և այլոց անհատական ցուցահանդեսներր։ 1925-ին Սարուխանը հրատարակել է «Հայկական սինեմա», 1939-42-ին «Կարավան» պատկերազարդ ամսագրերը։ Սարուխանի ծաղրանկարչության ավանդույթներր զարգացել են է. Քիրազի գործերում։ Եգիպտոսի կերպարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ունեն նաև Ա. Զորյանը. Ո Կոջամանյանը, Մ. Սամսոնյան, Տ. Կարապետյանը. Հ. Անդրանիկյանը, նոր սերնդի ներկայացուցիչներ Շ. Ավետիսյանը, է. Փարթամյանը. Ա. ժամկոչյանը, Վ Վարժապետյանը։ Եգիպտոսում է ծնվել և ստեղծագործել գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը (1962-ին ներգաղթել է հայրենիք)։
Երաժշտություն
Եգիպտահայ երաժիշտները Ամանակալի ներդրում ունեն ինչպես ագգային, այնպես էլ արաբական երաժշտական արվեստի զարգացման գործում։ 1862-ին Մ. Մերկերյանր Կահիրեում, ապա Ս. Խաչատրյանը Կահիրեում և Ալեքսանդրիայում հիմնել են երաժշտանոցներ։ Տարբեր վարժարաններում դասավանդել են վ. Բարսեղյանը, Ղ. Ղազարոսյանը, Ե. Օգոստինոսյանը, Զ. Քլջյանը, Հ. և Բ. Մամուրյանները, Ն. Տերվիշյանը։ Մեծ ներդրում ունեն նաև դաշնակահարուհիներ Շ. Իփեկյանը, Ն. Տամադյանը, Ա. Մսըրլյանը, երգչուհի Հ. Կարապետյանը, ջութակահար ժ. Քանթարճյանը։ 1924-ին կազմակերպվել են առաջին նվագախումբը (ղեկ. Տ. Հաբեշյան), քառաձայն երգչախումբը (ղեկ. Ե. Օգոստինոսյան), ապա «Ալեքսանյան» (ղեկ. Ե. Ալեքսանյան) երգչախմբերր։ «Կոմիտաս» երգչախումբը ղեկավարել է Շ. Պերպերյանր։ Նշանակալի է «Շնորհալի», «քյաքուլ Ալթունյան», «Ազատ Մանուկյան» երգչախմբերի գործունեությունը (ղեկ. Է. ֊Հակոբյան)։
Եգիպտահայ երաժշտական միջավայրում են սկսել իրենց գործունեությունը օպերային երգիչներ Գոհար Գասպարյանը, Միհրան Երկաթը, Աըմինե Թութունջյանը, Աննա Նշանյանը։ Ներկայումս Եգիպտոսում մեծ ժողովրդականություն է վայելում հայազգի երգչուհի Անուշքան, որին տրված էր Եգիպտոսի երգի 3-րդ միջազզային Փառատոնի բացումը (1997-ի հուլիս) կատարելու պատիվը։
Ճարտարապետություն
Եգիպտոսում հայ ճարտարապետների մասին հիշատակություններ կան դեռևս միջնադարից։ Կահիրեի պարսպի հյուսիսային երեք դարպասների (Բաբ ալ Ֆրթուհ, Բաբ ալ Նասրր և Բաբ ալ Զույելա) կառուցումը (XI դ. վերջ) վերադրվում է Եդեսիայից եկած հայազգի երեք ճարտարապետ եղբայրների։ Հայկական ճարտարապետության ազդեցությունը զգացվում է 1125-ին Կահիրեում կառուցված Ալ Աքմար մզկիթի քարե ճակատի վրա։ XIX դ. վերջին Կահիրեում և Ալեքսանդրիայում ծավալվել է հայերի շինարարական գործունեությունը, կառուցվել են եկեղեցիներ, մատուռներ, ապարանքներ, բնակարաններ ևն։ Հիմնադրվել և կառուցապատվել է Կահիրեի հայկական թաղամասը։ XIX-XX դդ. գործել են հայ ճարտարապետներ Գ. բեյ Ռաֆայելյանը. պալատական ճարտարապետ Զ. բեյ Մերամեթճյանը և նրա որդին Գ. բեյ Մերամեթճյանը, Մ. բեյ Մարկոսովը, Ա. Ազարյանը, Հ. Ազնավուրյանը, Լ. Նաֆիլյանը, Հ. և Ա. Կարինյանները, Ա. Անդրանիկյանր. Հ.Շիրինյանը, հայր ու որդի Կ. և Հ. Պալյանները, Ա. Օրագյանը։ Հայկական ճարտարապետության ավանդույթներով են կառուցվել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1924-28, ճարտ. Լ. Նաֆիլյան), ինչպես նաև բակի առաջնորդարանի շենքը (1928-30, ճարտ. Ա. Անդրանիկյան), Ալեքսանդրիայի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին (1881-89, ճարտ. Զ. բեյ Մէրամեթճյան), Զակազիկի ավետարանական Ս. Խաչ եկեղեցին (1928-29, ճարտ. Կ. Պալյան), Կահիրեի Ավետումն Ս. Աստվածածնի հայ կաթողիկե եկեղեցին և առաջնորդարանը (1925, ճարտ. Կ. Պալյան), ինչպես և մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքեր՝ «Տիգրան Երկաթ» մշակութային միության նոր շենքը (1972, ճարտ. Ս. Չայիրճյան), Ազզային ծերանոցը (ճարտ. Կ.Պալյան), Գալուստյան ազգային վարժարանի և Հայ տան շենքերը (I951- 1959, ճարտ. Հ.Պալյան) ևն։
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Եգիպտոսի գիտական և մշակութային կյանքում աչքի ընկնող դեր է կատարել Հակոբ Չրաքյանը։ 1881-ին ընտրվել է Եգիպտոսի գիտությունների ակադեմիայի անդամ, հետագայում մի քանի անգամ եղել նրա նախագահը։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների («Հողային սեփականությունր Եգիպտոսում». «Հանրային կրթությունը Եգիպտոսում». «Եգիպտական բանահյուսությունը»։ Բարձր գնահատելով նրա ծառայություններր Եգիպտոսի կառավարությունը 1926-ին Արվեստի պետական թանգարանում բացել է Չրաքյանի անվան ցուցասրահ։ Պատմագրության ասպարեզում աչքի են ընկել պատմաբան Արշակ Ալպոյաճյանը, արաբագետներ Գ. Մսրլյանը. Հ. Նալբանդյանը։ 1998-ին Կահիրեում լույս է ընծայվել դոկտոր վարուժան Գազանճյանի «Հայ բանաստեղծության ծաղկաքաղ դարերու ընթացքին» հատորը արաբերեն։
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Գարտաշյան «Նիւթեր հայոց պատութեան համար» (Կահիրե, 1943)
Աղազարմ Նազարեթ «Նոթեր Եգիպտոսի հայ գաղութի վրա» (Կահիրե, 1911)
Մսրլյան Գ. «Ականավոր հայեր Եգիպտոսի մէջ» (Կահիրե, 1947)
Տեր-Միքայելյան Ն. «Եգիպտահայ գաղութը 10-15 դարերում» (Բեյրութ, 1980), «Եգիպտահայ գաղութը 16-18-րդ դարերում (Կահիրե, 1995)
Ալպոյաճյան Ա. «Արաբական Միացյալ Հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (Կահիրե, 1960)
Աբրահամյան Ա. Գ. «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության» (Հատոր 1-2, Եգիպտոս, 1964-1967)
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am