Մարզվանը (Մարսվան, Մարզիֆոն) 1914-ին ունեցել է 10-14 հզ. հայ բնակիչ, որոնք գբաղվել են արհեստներով, առևտրով։ Հայտնի էին Մատուռ, Լուսաղբյուր և Խաչին լեռ անունով ուխտավայրերը։ Հայերն ունեին երկու եկեղեցի և դպրոցներ («Անատոլիա» քոլեջ, Ագգային ճեմարան, Ս. Սահակյան, Հռիփսիմյան)։ Գործել է «Կրթասիրաց միություն» մշակութային ընկերությունը։ Լույս են տեսել «Զեփյուռ» (1889), «Արուսյակ» (1889), «Հայկունի» (1910-12), «Բողբոջ» (1911-14), «Նոր այգ» (1910-14) հայերեն պարբերականները։ Վարչականորեն մտել է Սեբաստիայի (Սվազի) վիլայեթի Ամասիայի սանջակի մեջ։ Մարզվանի հայերը տեղահանվել են 1915-ին, մեծ մասը գոհվել է գաղթի ճանապարհին։ 1920-ական թթ. սկզբին Մարզվանում ապրել է 110 հայ, որոնք հետագայում հեռացել են։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 181:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am