Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լոս Անջելեսի հայ համայքը

Լոս Անջելեսում հայերը բնակություն են հաստատել XIX դ. վերջից։ Համայնքը ձևավորվել և ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երթՀայոց ցեղասպանության նահատակների հուշարձանը Մոնթեբելոյում (ճարտ.՝ Հ. Աղբաբյան) Արևմտյան, ինչպես նաև Արևելյան Հայաստանից ԱՄՆ են գաղթել բազմաթիվ հայեր։ Այդ հոսքն ավելացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և այժմ էլ շարունակվում Է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից ու Հայաստանից։ Ներկայումս (2003) Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում (Մոնթեբելո, Գլենդել, Փասադենա, Հոլիվուդ, էնսինո, Բևեռլի Հիլզ, Սանտա Մոնիկա) բնակվում է շուրջ 600 հզ. հայ (միայն 200 հզ. բնակչություն ունեցող Գլենդելում հայության թիվը շուրջ 60 հգ. է)։ Լոս Անջելեսի համայնքն ամենահայահոծն է ԱՄՆ-ում։ Սկզբնական շրջանում հայերի մեծ մասը զբաղված էր գյուղատնտեսության և արդյունաբե-րության մեջ։ Ներկայումս մեծ թիվ են կազմում մտավորականները (ճարտարագետներ, դասախոսներ, բժիշկներ, փաստաբաններ, արվեստագետներ), նաև խոշոր արդյունա-բերողները, զործարանատերերն ու առևտրականները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, ազզային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հայրենակցական, մշակութային, կրթական ու մարզական միությունները:

Լոս Անջելեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցինԼոս Անջելեսը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի կենտրոնն է, գործում են 25 առաքելական (17-ը էջմիածնապատկան, 8-ը անթիլիասապատկան), 6 ավետարանական, 1 կաթոլիկ եկեղեցիներ։ 1964-ին բացվել է առաջին ամենօրյա դպրոցը Սրբոց նահատակաց Ֆերահյան ազզային երկրորդական վարժարանը, այնուհետև Մեսրոպյան ազգային վարժարանը, Դոզ և Ալեք Փիլիպոս, Մանուկյան-Դեմիրճյան, Վահան և Անուշ Շամլյան, Մխիթարյան հայրերի, Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա, Արշակ Տիգրանյան, Շառլոթ և էփզ Մերտինյան ավետարանական, Ալֆրեդ և Մարզարիտ Հովսեփյան (Ս. Գրիգոր Լուսավորիչ), Հայ Մոնթեբելոյի Ս. Խաչ Մայր Տաճարքույրերի, Արի Կիրակոս Մինասյան, «Մաշտոց» երեկոյան և շաբաթօրյա հայոց լեզվի վարժարանները, էմմանուել Աստվածաշնչի, Մաշտոց քոլեջները, Աստվածաբանական բարձրագույն դպրոցը։ Գործում են նաև մեկօրյա դպրոցներ։ 1976–92-ին գործել է Լա Վեոնի Ամերիկահայ միջազզային քոլեջը։ Կսւլիֆոռնիայի նահանգային համալսարանում (UCLA) զործում են Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական և Հայ կրթական հիմնարկության Հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնները։

XIX դ. վերջին - XX դ. սկզբին մուտք գործելով ԱՄՆ հայ ազզային քաղաքականՄոխիրներից հառնող Մայր Հայաստան» հուշարձանը Լոս Անջելեսի Արարատ տան բակում կուսակցությունները (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) իրենց տեղական կազմակերպություններն են հիմնել նաև Լոս Անջելեսում։ Հնչակյան կուսակցության հովանավորությամբ են գործում Նոր սերունդ մշակութային, Հայ մարմնամարզական, Հայ երիտասարդականԿայծ») միությունները, ՀՀԴ հովանավորությամբ՝ Համազզային հայ կրթական և մշակութային ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ օզնության, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունները, Հայ երիտասարդաց դաշնակցության մասնաճյուղը, ՌԱԿ-ի հովանավորությամբ՝ Թեքեյան մշակութային միությունը, Արմենական երիտասարդաց շարժումը, Հայ իրավանց խորհուրդը։ Բարեսիրական զործունեություն են իրականացնում ՀԲԸՄ Լոս Անջելեսի մասնաճյուղը, հայրենակցական միությունների կենտրոնական գրասենյակները կամ մասնաճյուղերը։ Գործում են նաև Ամերիկայի հայկական համագումարի Լոս Անջելեսի գրասենյակը, Ամերիկահայ քաղաքացիների լիգայի մասնաճյուղը, Հայ կրթական հիմնարկությունը, Սիացյալ հայկական ֆոնդը, Կալիֆոռնիայի հայ գործատերերի միությունը. Հայ գործատերերի զարգացման և վարժողական կենտրոնը, Հայկական արվեստի, Հայ դրամագիտական, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների. Ամերիկահայ հիվանդապահների ընկերակցությունները, Հայ թատրոնի ընկերությունը, Հայկազյան քոլեջի տիկնանց օժանդակ մարմինը, Դավթյան-Մարիամյան կրթական հաստատությունը, Սխիթարյան կրթական, ԱՐՓԱ հիմնարկները, Ամերիկահայ թատերաերաժշտական, Հայ համալսարանականների, Հայ ընտանեկան, Հայ-ամերիկյան տարեցների, Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական, Հայաստանի բուհերի շրջանավարտների «Վահագն», Հայ իրավաբանների, Հայ պարարվեստի, Հայկական ֆիլմարվեստի. Հայ արհեստավարժների. Բժշկական օգնություն հայերին, Կալիֆոռնիայի հայ ատամնաբուժական, Իրանահայ, Պոլսահայ միությունները, Հայկական ֆիլմի հիմնարկությունը, Լարք երաժշտական ընկերակցությունը։ Առողջապահական խնդիրներով են զբաղվում Հոլիվուդի հայկական դարմանատունը, «Արարատ» ծերանոցը և «Արարատ» կազդուրման տունը (կից գործում է էսքիջյան թանգարանը)։ Մշակութային զործանեություն են ծավալում «Վարդան Աճեմյան», «Անդրանիկ», «Վարդյան», «Նորք», «Հեքիաթն է կանչում» (մանկական) թատերախմբերը, երզչախմբեր, պարախմբեր, զործում է Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի դպրոցր։

Լոս Անջելեսում առաջին հայ պարբերականը` «Նոր օրը», լույս է տեսնում 1921-ից։ Հրատարակվում են «Ասպարեզ», «Լրաբեր», «Քաջ Նազար», «Նոր կյանք», «Մասիս», «Կամարակ», «Նավասարդ», «Փարոս», «Հայ կյանք», «Նոր Հայաստան», «Հայ բույժ», «Այգ», «Լույս», «Համայնապատկեր», «Առազաստ», "The California Courier", "The Armenian Observer", "AIM" պարբերականները։ Լույս են yնծայվում նաև "Armenian Directory Yellow Pages"  (1980-ից), "Armenian-American Almanac" (1985-ից) հատորները։ Գործում են «Ապրիլ», «Սարդարապատ», «Նավասարդ», «Պերճ», «Շիրակ», «Շարժուն գրախանութ» գրատներն ու հրատարակչությունները, ինչպես նաև «Հայ թելեթայմ» (1979-ից), "The Hye Ligth" (1982-ից), «Հորիզոն» (1989-ից), «Հայաստան» (1989-ից) հեռուստաժամերy, «Հայ թելեռադիո» (1982-ից) ոադիոժամերը։

1982-91-ին Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ է ընտրվել ամերիկյան պետական և քաղաքական գործիչ հայազգի Ջորջ Դոքմեջյանը (Գուրգեն Գյոկմեջյան)։

Լոս Անջելեսի <<Փոքր Հայաստան>> թաղամասը2001-ին Լոս Անջելեսի քադաքապետարանի որոշմամբ Հոլիվուդի մի թաղամաս կոչվել Է "Little ArmeniaՓոքրիկ Հայաստան»)։ 2002-ին Գլենդելի քաղաքապետ Է ընտրվել (քաղաքի պատմության մեջ երկրորդ անգամ) քաղաքային խորհրդի հայ անդամ Րաֆֆի Մանուկյանը։ Առաջին հայ քաղաքապետն էր Լարի Զարյանը։

 

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 41-43:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am